HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության Թումանյանի բաժնի պետը 18 հազար դոլար է վերցրել, հետ չի տալիս

Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Սիլվարդ Ամիրզադյանը նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկել է նամակ, որում ներկայացրել է իր եւ ամուսնու հետ պատահածը: Այդ պատմությունն առնչություն ունի Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանի հետ:

Մինչեւ նամակն ամբողջությամբ ներկայացնելը ասենք, որ Ս. Ամիրզադյանը «Հետքի» խմբագրություն է ներկայացրել նաեւ ձայնագրություններ, որոնցում ոստիկանապետը պատմում է, թե ինչպես է փող աշխատում` քարեր վաճառելով, կոնյակ արտահանելով, իսկ ամենաուշագրավն այն է, որ այս խոսակցություններից մեկի ժամանակ նա ասում է, որ Ախթալայի «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը 15 հազար դոլար է տվել Ալավերդու ոստիկանության շենքը վերանորոգելու համար: Մի խոսքով, այս ձայնագրությունները լսելով՝ ամբողջովին պատկերացում ես կազմում, թե ինչպիսին են մեր ոստիկանապետերը եւ իրականում ինչով են նրանք զբաղված:

Չգիտենք՝ ինչ ճակատագրի են արժանանալու այս նամակը եւ ձայնագրությունները: Դրանք Սիլվարդ Ամիրզադյանը հանձնել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանապետին ուղարկած նամակն ամբողջությամբ:

«Հարցը վերաբերում է Ոստիկանության աշխատակից, այժմյան Ալավերդի քաղաքի ոստիկանապետ Արթուր Վարդանի  Հարությունյանին, որը հանդիսանում է ամուսնուս (Այդինյան Վարուժան Խորենի) հորաքրոջ թոռը եւ մեր նախկին հարեւանը: 1995 թ. սկսած մինչեւ 1997 թ. Արթուր Հարությունյանը ինձանից խաբեությամբ հափշտակել է 18 000 դոլար, եւ չնայած մեր պայմանավորվածությանը, որ նա այդ ամբողջ գումարը պետք է վերադարձներ շատ կարճ ժամկետում, քանի որ ես բնակարան պետք է գնեի` մինչ օրս Արթուր Հարությունյանը այդ գումարը չի վերադարձրել:

Ա. Հարությունյանն օգտվեց այն առիթից, որ ամուսինս գտնվում է արտերկրում (1993 թ. պայմանագրով մեկնել է աշխատելու Չեխիայի Հանրապետություն), օգտվեց նաեւ իմ վստահությունից, նաեւ բարեկամական կապերից եւ մեծ  գումարներ շորթեց ինձանից՝ հավաստիացնելով, որ շատ արագ կվերադարձնի իր պարտքերը: Նա սկզբում ինձանից մաս-մաս վերցրեց 5000 դոլար: Դրանից հետո մի օր եկավ մեր տուն եւ հայտնեց, որ ՆԳ նախարարության տարածքում վեճի է բռնվել իր գործընկեր ոմն Անահիտի ընկերուհու եւ վերջինիս որդու հետ, որոնց պարտք էր 5000 դոլար եւ չէր կարողանում վերադարձնել:

Որքան հիշում եմ, Անահիտը ՆԳ նախարարության կադրերի բաժնում էր աշխատում: Ընդ որում՝ Ա. Հարությունյանի ձեռքը ընդհարման ժամանակ հարվածից ուռել էր: Մայր եւ որդի նույնիսկ սպառնացել են Ա. Հարությունյանին, որ եթե իրենց գումարը չվերադարձնի, կդիմեն ՆԳ նախարարին: Գտնվելով վատ վիճակում՝ Ա. Հարությունյանը եկավ մեր տուն եւ աղերսեց, որ իրեն հանեմ այդ վիճակից, փրկեմ՝ խնդրելով զանգահարել ամուսնուս` Չեխիա եւ խնդրել այդ գումարը՝ խոստանալով, որ 2-3 ամսում ամբողջ գումարը կվերադարձնի ինձ, քանի որ կոնյակ է առաքելու ՌԴ, որից եւ մեծ գումարներ է ստանալու:

Իսկ իմ այն հարցին, որ եթե չկարողանա իրականացնել առաքումը, ինչպե՞ս պետք է վերադարձնի պարտքերը, ասաց, որ իրենց գործարանում (Արտաշատի շրջանի գ. Այգեպատում) տոննաներով կոնյակի սպիրտ ունեն. կվաճառի եւ կվերադարձնի պարտքերը: Ես զանգահարեցի Չեխիա՝ ամուսնուս, եւ նա ուղարկեց ինձ 4000 դոլար, մենք գնացինք Շահումյան հրապարակի բանկից ստացանք այդ գումարը, ավելացրի եւս 1000 (հազար) դոլար եւ մեր տանը տվեցի Ա. Հարությունյանին:

Մեր հաճախակի հանդիպումների ժամանակ ես նրան հիշեցնում էի, որ վերադարձնի պարտքերը, քանի որ ես բնակարան պետք է գնեմ, իսկ նա միշտ նույն բանն էր կրկնում եւ խոստանում, որ շատ շուտով կվերադարձնի ամբողջ գումարը:

Այնուհետեւ Ա. Հարությույանն ինձանից խնդրել է 2000 (երկու հազար) դոլար՝ համոզելով, որ օգնեմ իրեն, որպեսզի կարողանա իրականացնել կոնյակի առաքումը ՌԴ: Դրանից հետո նույն պատրվակով պարբերաբար վերցրել է մաս-մաս գումարներ, որոնք կազմում են 2500 դոլար: Վերջին անգամ խնդրել է 3000 դոլար՝ ասելով, որ իր մեքենայից գողացել են իր գումարը, եւ ինքը չի կարողանում ավարտին հասցնել կոնյակի առաքումը ՌԴ: Ամուսինս հրաժարվեց գումար ուղարկել, ես պարտքով վերցրի 3000 դոլար մեկ ամսով եւ տվեցի Ա. Հարությունյանին: Վերցրեց նաեւ իմ բջջային հեռախոսը համարի հետ միասին 500 (հինգ հարյուր) ԱՄՆ դոլարով եւ խոստացավ վճարել մի քանի օրից:

Մենք միասին գնացինք «ԱրմենՏել», այնտեղ ես դիմում գրեցի եւ համարը փոխանցեցի նրա անունով, սակայն այդ գումարը եւս չի տվել: Այսպիսով, ամբողջ գումարը կազմեց 18000 (տասնութ հազար) դոլար՝ 5000+5000+2000+ 2500+3000+500=18000:                                 

Հաճախակի հանդիպումների եւ պարբերաբար Արթուր Հարությունյանի տուն այցելելու ժամանակ ես ականատես եղա, թե ինչպես երկու տղաներ իրենց տանը պահանջում էին նրանից իրենց պարտքը:

Այդ ամենը տեսնելով՝ ես նրան բերեցի մեր տուն, պահանջեցի, որ նա ստացական գրի: Նա նախ ինձ ամոթանք տվեց, որ իրեն չեմ հավատում, տղամարդու խոսք տվեց, որ շատ շուտով ՌԴ-ից գումարը կստանա եւ կվերադարձնի ամբողջ գումարը, եւ հաշվարկեց թղթի վրա իմ եւ մնացած բոլորի պարտքերը, ես այդ հաշվարկը պահեցի ինձ մոտ:

Ես այդ տարիների ընթացքում համառորեն պահանջում էի, իսկ նա համառորեն չէր տալիս, խուսափում էր հանդիպելուց, զանգերին չէր պատասխանում եւ օգտվում էր այն առիթից, որ ես հաճախակի լինում էի Չեխիայում՝ ամուսնուս մոտ: Մի կերպ կապվում էինք Ա. Հարությունյանի հետ, եւ նա ասում էր, որ շուտով ոստիկանապետ է դառնալու եւ լրիվ կփակի պարտքերը: Եվ երբ տեղեկացանք, որ Ալավերդու ոստիկանապետն է, ամուսնուս հետ փորձեցի կապվել, մեծ դժվարությամբ հանդիպեցի նրա հետ:

Ունեմ այդ հանդիպումների ձայնագրությունները, որտեղ նա մեկ անգամ եւս խոստանում է վերադարձնել պարտքերը մինչեւ 2010 թվականի վերջը: Սակայն դրանից հետո նա խուսափում է ինձ հետ հանդիպելուց, հեռախոսազանգերին չի պատասխանում եւ իրականում ի սկզբանե մտադիր չի եղել վերադարձնելու վերցրած գումարը: Նկատի ունենալով, որ Արթուր Հարությունյանը ոստիկանապետ է աշխատում` խնդրում եմ Ձեր միջամտությունը գումարներս վերադարձնելու համար:

Լրացուցիչ հայտնում եմ, որ ես Հայաստանում բնակարան չունեմ, այդ գումարը ստանալու դեպքում էլ բնակարան չեմ կարող գնել հասկանալի պատճառներով: Նա ինձ պատճառել է բարոյական եւ նյութական վնասներ, քայքայել է իմ նյարդային համակարգը, տարել եմ վիրահատություններ, այսքանից հետո դարձյալ չի ցանկանում վերադարձնել արժեքազրկված գումարս:                

Սիլվարդ Ամիրզադյան
27.04.11»:

Մեկնաբանություններ (16)

Miamit
Գոյություն ունի հին ասացվացք, առաջին անգամ խաբեցիր-ամոթ քեզ, երկրորդ անգամ խաբեցիր-ամոթ ինձ: Սուսանի հետ միանգամայն համամիտեմ: Հարգելի Անի ուրիշի /այս դեպքում Սուսանի/ գրագիտությունը քննադատելուց առաջ վատ չեր լինի Ձերին էլ ուշադրություն դարձնեիք:)) Չեմ ուզում տպավորություն թողնել թե պաշտպանում եմ ոստիկանին, բայց ցավով պետք է փաստեմ,որ մեր իրականության մեջ ներկայումս շրջանառվում է այն միտքը, թե իրավապահներին մեկ անգամ գումարը տվեցիր պրծնումես, բժիշկներին կարողես անվերջ վճարել: Մի գուցե հուշեք թե ներկայումս ում կարելի է վստահել??? Տիկին Սիրվարդի գրածում էլ, չեք կարծում, մութ կողմեր շատ կան:
Ani
Hargeli Susan, nax graget grel sovorek, heto el knnadatek. Ajd vostikany barekam e, poxocic meky che, dra hamar el urish motecum e jexel ir masin. Duk aveli lav klini jerevujtic ahangstacac linek, kani vor aprum ek ajd sistemum jev ajd nujn vostikany vaxa karox e der txajin, amusnun, jexbory derbakali u inkned kite, astvac jekel u dez tarel e ......
susan
հարգելի սիլվարդ միթե դւք այդքան տգետ էք, վօր այդքանից հետօ նօրից հավատացել և փօղ եք տվել նրան. մարդ միքիչ ւղեղ կւնենա
Narine
Giteq heqiatn inchov verdjacav? Erknqic idjan ereq xndzor: mekn asoxin, mek@ lsoxin, myusn el mez pes himarabar havatacoxnerin...
Sergey
karcumem chishteq varvel vor dimeleq amenabardzr atyannerin...huysovem ,vor shutov duq kstanaq ardaraci lucum
styop
ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ................... ՍՈՒՏ Ա>>>>>>>>>> ՄԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐՈՎ................
Andranik
Զարմանում եմ.... պետը կառող եր մեկի վրա ԳՈՐԾ ՍԱՐՔԵՐ ու մի 18 000 $ կորզեր նև վերադարձներ: Երևում է սարքելը սարքել է, բայց շաաաաատ ագահ է դուրս եկել, չի ուզում տա ;-))))
rafayel
Ինձ միշտ հարց եմ տալիս`մեր երկրում ոստիկան/ոչ միայն ոստիկան ,ընդհանրապես`պաշտոնյա/ծնվում են,թե դառնում են հետո են էդպես այլանդակվում...
inch vor mek@
ete amen mi taptpuki tuyl tan qnnadatel vostikanutyan ashxatakicnerin....es erkir@ erkir chi darna
animanali
Mer erkrum nman ararqner@ henc vostikanneric en sksvum. Ayd hotac, nexac hamakargic. Kyanqums lav vostikani handipac chkam ev hstak hamozvac em-chem el handipi!!!
NUNE
Ankax dirqic u pashtonic bokor mexavornern el petq e patjven
Narine
Verdjapes skseciq qnnarkel hodvac@? Te bolort el vaxenum eq chisht xoseluc?Im sxal@ nranum er, vor es moracel ei chakertner@ dnel irenc texum.
Ani
Hargeli Narine, der nmannerov arkajutyunn e , vor tujl e talis ajdpisi takanknerin ishxanutyuny shahagorcel. Chnajac karcum em duk patkanum ek ajn dasi kananc, voronc vostikanneri andnakan ogtragorcman hamar misht patrast en
Gohar
henc vostikanapety tuyl kta, qani vor ishkghanutyun uni ev hamozvac e vor anpatij e.
Narine
Joxovurd djan, azat masnakceq ays hodvaci qnnarkman@,hima xosqi azatutyun e.Es chem havatum, vor vostikanutyan pet@ nman ararq tuyl ta.
Գոհար, զինվորի մայր
Սա,որ հարազատի հետ է այդպես վարվում, հապա մյուսների հետ ինչպես է վարվում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter