HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 520 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և համապատասխան քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,- գրված է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter