HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պաշտոնից ազատվել է

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից և նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

ԿԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ նախարարի հրամանը միտված է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը և կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն: 

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Ա. Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին և սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի և ամառային արձակուրդների հետ:  

Մեկնաբանություններ (2)

emil
Open competition? that word has no meaning here. Just look at the face of this mobster. Who would dare to run against this guy? another mobster maybe?
Տիգրան
Իմ կարծիքով լավագույն թեկնածուն այդ պաշտոնին Նվեր Կոռուպցյան է!!!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter