HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը ընդունել է Լիբանանի պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին:

Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Ս. Սարգսյանը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Հայաստանի ու Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանակալի իրադարձությունը նախագահ Սարգսյանը ևս մեկ լավ առիթ է համարել արժևորելու և բարձր գնահատելու երկու երկրների ժողովուրդների ավանդական ջերմ կապերն ու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները: Հանդիպմանը նախագահը հիշել է 2012թ. նոյեմբերին իր պետական այցը բարեկամ Լիբանան և պետնախարարին խնդրել է Լիբանանի նախագահ Միշել Աունին փոխանցել իր ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնի այցը և դրա շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումներն իրենց հերթին աշխուժություն կհաղորդեն հայ-լիբանանյան հարաբերություններին, որոնց շարունակական ամրապնդումը բխում է երկու ժողովուրդների շահերից:

Հանդիպման ժամանակ հանրապետության նախագահը Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերի պետական նախարար Միշել Պիեռ Ֆարաոնին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ հայ-լիբանանյան տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Լիբանանի պետնախարարը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին իրեն պետական բարձր պարգևի արժանացնելու համար և գոհունակությամբ խոսել Հայաստանում ունեցած հանդիպումների ու քննարկումների մասին: Նա նշել է, որ այցի օրերին հնարավորություն է ունեցել ծանոթանալու Հայաստանի տնտեսական հնարավորություններին, ուսումնասիրելու ներդրումային միջավայրը, որից տպավորված է և կարծում է, որ բավականին լավ պայմաններ են ստեղծված ներդրումների ներգրավման համար:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը միջպետական կապերի և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպմանը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի, անդրադարձ է եղել նաև բազմակողմ ձևաչափով հայ-լիբանանյան համագործակցությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter