HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատություն Նարեկ Հարությունյանին

Այս կարգախոսով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում էջ է բացվել, որտեղ կոչ է արվում աջակցություն ցուցաբերել Նարեկին` փոխանակելով «Ֆէյսբուքի» օգտատետրի գլխավոր նկարը այս նկարով:

«2011թ. դեկտեմբերի 9-ի առավոտյան ձերբակալել են Երևանում և Շուշիում «Նարեկացի» արվեստի ինստիտուտի հիմնադիր Նարեկ Հարությունյանին՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Մեկ օրվա ընթացքում նրան մեղադրել են,հարցաքննել և մեղավոր ճանաչել առանց պատշաճ ընթացակարգերի: Հայաստանի կոռումպացված իշխանավորները փորձում են վախի և անիրավ ազատազրկման միջոցով զրկել Նարեկին և նրա ընտանիքին գույքից և փողից:

Ովքեր ճանաչում են Նարեկին կամ նրա անձնուրաց և կարևոր գործը, որը խրախուսում է արվեստը, ինչպես նաև աջակցում է երեխաներին և հաշմանդամներին Հայաստանում և Արցախում, բոլոր նրանց համար հեշտ է հասկանալ, թե ինչու է Հայաստանի իշխանությունների այս քայլը խայտառակություն:

Ֆեյսբուքյան այս էջը ստեղծվել է, որպեսզի Նարեկին աջակցողներն ու նրա դեմ գործված անարդարության դեմ պայքարողները կարողանան փոխանակվել տեղեկություններով և համապատասխանորեն գործել երբ պահանջը առաջանա: Խնդրում եմ փոխանցել այս նամակը բոլոր նրանց ում կհետաքրքրի»,- գրում են ստեղծողները:

Մեկնաբանություններ (3)

Sirvard Arakelian
I know Nareg Hartounian personally and I'm proud of Armenians like him, who put forth tremendous effort to keep Armenia moving forward in a positive direction. Nareg does important work in Armenia and Artsakh, he supports the arts movement and gives hope and opportunity to countless Armenians around the world. Therefor, it is vital to voice any and all injustices against such individuals as Nareg , who's mere presents lifts and enlightens those around him. I implore you and insist from the bottom of my heart that Nareg is an Armenian full of passion, morality , and faith, and therefor must be free
Սարգիս Հացպանեան
Զարմացած եմ, ապշած...զայրացած: Ինչպես կարելի է Երևան և Շուշի քաղաքների բնակչության մշակութային մեծ պարգևներ մատուցած նման հայորդին իր հայրենիքում այս տառապանքներին պիտի արժանացվեր, չեմ ընկալում: Պետք է անհապաղ ազատ արձակել Նարեկ Հարութիւնեանին:
Christian
Please read more about Nareg's arrest at the following link on Footprints: http://blog.hetq.am/2011/12/11/free-nareg/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter