HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն մաքսային ոլորտում

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, ապրիլի 27-29-ը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Երկու երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների միջև պաշտոնական հանդիպմանը ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Հայաստանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ինչպես ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի, այնպես էլ գործարար շրջանակների հետ: Քննարկվել են առևտրի դյուրացմանն ու սահմանային կետերում մաքսային ընթացակարգերի պարզեցմանը վերաբերող առաջարկները: Կողմերը նաև պայմանավորվել են կազմակերպել և կարճ ժամանակում ավարտին հասցնել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրությունը: Առաջիկայում ԻԻՀ մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները կհրավիրվեն Հայաստան՝ արձանագրության քննարկման նպատակով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter