HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել խորհրդակցության ներդրումային ֆոնդերի ձևավորման վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտմանը և ներդրումային ֆոնդերի ձևավորմանը վերաբերող հարցեր: 

Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետին ներկայացվել են առկա նախաձեռնությունների՝ 4 ներդրումային ընկերության և ֆոնդի հետ համագործակցության ընթացքը, տարվող աշխատանքները: Արծարծվել են, մասնավորապես, կառավարման սկզբունքներին, ներդրումների ուղղություններին, ակնկալվող ցուցանիշներին առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր: 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը գործընկեր երկրների ու կառույցների հետ՝ հստակեցնելով համատեղ ներդրումային ֆոնդերի գործունեության մեխանիզմները:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter