HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նվազել է 1,5 %-ով

2017-ի առաջին եռամսյակում գյուղատնտեսության և ձկնորսության համառախն արտադրանքը կազմել է գրեթե 78 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա հունվար-մարտի հետ համեմատած՝ այն նվազել է 1,5 %-ով։ Այդ ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է և՜ գյուղատնտեսության և՜ թե ձկնորսության ծավալը, սակայն ավելի մեծ չափով՝ ձկնորսական արտադրանքն է քչացել։

Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի 86 %-ը ապահովում է անասնաբուծությունը, որն էլ այս գծապատկերում ներկայացված երեք ճյուղերից միակն է, որը նախորդ տարվա համեմատությամբ, ծավալային աճ է ունեցել։ Գյուղատնտեսական արտադրանքը եռամսյակի կտրվածքով ամենաշատը փետրվար ամսին է եղել՝ ապահովվելով ամբողջի 29 միլիարդ դրամը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ՝ գյուղատնտեսության արտադրանքը կրճատվել է միայն մարտ ամսին՝ այն էլ 4 %-ով։

Սա էլ պատճառն է հանդիսացել եռամսյակային արտադրական ծավալի անկման։ Թեև հունվար-մարտի ընդհանուրի ծավալի ամենամեծ տոկոսը ապահովել է հենց մարտը։ Անդրադառնալով ձկնորսության ծավալներին՝ նշենք, որ տարվա առաջին եռամսակին կատարվել է 8,2 միլիարդ դրամի ձկան որս, որն էլ ամբողջությամբ իրացվել է։

2016-ի հունվար-մարտի համեմատությամբ այս ցուցանիշը նվազել է ավելի քան 2 %-ով։ Ձկան որս ամենաշատը կատարվել է հունվարին։ Ձկան որսի եռամսյակային ցուցանիշի անկումը կրկին եղել է մարտ ամսին։ Իսկ եռամսյակի կտրվածքով, նախորդ տարվա համեմատությամբ, հունվար-փետրվարին ձկան արտադրանքը ավելի մեծ է եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter