HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լ․ Զուրաբյան. «Հակառակ բոլոր այդ անհավասարություններին, անարդարությանը՝ մենք մեր կռիվը տվեցինք»

Ազգային ժողովում այսօր հինգերորդ գումարման վերջին ճեպազրույցն էր։ Ճեպազրույցին մասնակցում էր նաև արդեն խորհրդարան չանցած ՀԱԿ խմբակցության ղեկավար, պատգամավոր Լևոն Զուրաբյանը։

Ճեպազրույցի սկզբում Զուրաբյանը նշեց, որ ԱԺ-ում սա իրենց վերջին ելույթն է և այն կարող է թվալ լիրիկական. «Մենք պարտվել ենք ընդամենը մի խաղ, մի ճակատամարտ, էն էլ չենք էլ կարգին պարտվել, որովհետև երբ որ խաղը հավասար չի, դատավորը ծախված է, ոտքերին կանդալներ են հագցրել և էդպես ստիպում են խաղալ, նման խաղում պարտվելը ոչ ամոթ է, ոչ էլ նվաստացուցիչ  է։ Այո՜, ես կասեի պատվաբեր, որովհետև կարևորը էն էր, որ հակառակ բոլոր այդ անհավասարություններին, անարդարության մենք մենք մեր կռիվը տվեցինք»,- ասաց խմբակցության ղեկավարը։

Զուրաբյանը անդրադարձավ նաև իրենց վերջին հինգ տարիներին ԱԺ-ում կատարված աշխատանքներին։ Ասաց՝ մի փոքր գլուխ կգովի, քանի որ ՀԱԿ-ի՝ ԱԺ մուտքով, էապես փոխել էր քաղաքական մթնոլորտը, քանի որ խորհրդարան էր մտել հակամարտության, պայքարի և լուրջ քաղաքական գործընթացների ոգին։

Շարունակելով ելույթը նշեց, որ թեև իրենց խմաբակցությունից ԱԺ-ում ներկայացված էր 7 պատգամավոր, բայց  նրանց հաջողվել էր համախմբել այլ խմբակցությունների պատգամավորներին և իրենց սկզբունքային հարցադրումների, վճռականության շնորհիվ կարողացել էին այնպես անել, որ ոչ իշխանական ուժերը միավորվեին «Քառյակ»-ում։ Նրա խոսքով՝ որքան էլ հիմա փորձեն քննադատել այդ «Քառյակ»-ին, նա կարողացել է սահմանափակ թվով խնդիրներ լուծել, լուրջ գործընթացներ տանել՝ «լավ էլ նեղեց իշխանությանը»,-նշեց պատգամավորը։

Զուրաբյանը հավաստիացրեց, որ շարունակելու են նույն ոգով աշխատել, քանի որ իրենց նպատակը ճշմարտության բացահայտումն ու հասարակական կարգի առողջացումն է։

 «Մենք չեն հաշվում և չենք հաշտվի այն իրողության հետ, որ Հայաստանը թաղված է լինելու կոռուպցիայի մեջ, չի զարգանալու։ Մենք էս բաների հետ չենք հաշտվելու»,-հավելեց պատգամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter