HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյան. «25 տարի՝ խորհրդային անկումից հետո, քաղաքը չի կառավարվել»

Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում, որպես քաղաքապետի թեկնածու, առաջադրված է նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, արդեն նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

2007 թվականից «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավորի պաշտոնը զբաղեցնող Փոստանջյանը խորհրդարանական այս ընտրություններին հրաժարվեց մասնակցելուց, քանի որ «Ժառանգություն»-ը դաշինք կազմեց Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ։

Պատգամավորը նաև հրաժարեց այլ կուսակցության ցուցակովլ խորհրդարանական և Երևանի անագանու ընտրություններում առաջադրվելուց՝ պատճառաբանելով, որ դեմ է «սպոնտան միություններին»։

Արդյունքում այս տարվա ապրիլի 7-ին գրանցեց իր հիմնած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի առաջին ընտրությունը լինելու է մայիսի 14-ին։

Քաղաքապետի թեկնածուն կարծում է՝ այդ օրը երևանցին հնարավորություն ունի քաղաքի կառավարումը սկսել զրոյական կետից, և իրենց կուսակցությունն էլ ի վիճակի է միլիարդների հասնող ազգային կարողությունը ներդնել Երևանի զարգացման համար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter