HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մարիամը ցույց էր տալիս սպիները և ասում, որ հրաշքով է փրկվել ամուսնուց ու սկեսուրից (լուսանկարներ)

Այսօր գլխավոր դատախազության մոտ էին հավաքվել մի խումբ մարդիկ, ովքեր պահանջում էին արդար դատաքննության անցկացնել «Հետք»-ի «Սահմռկեցուցիչ պատմություն. արժանի հատուցումը բացառվո՞ւմ է» և «Առաջին զոհը (Սահմռկեցուցիչ պատմություն-2)» հոդվածների տուժածների և մեղադրյալների գործով: Ակցիայի մասնակիցներին էին միացել նաև զոհերից մեկը՝ Մարիամ Գևորգյանը, և նրա հայրը՝ Համազասպ Գևորգյանը (1-ին լուսանկարում):

Նրանք ևս մեկ անգամ նշեցին, որ գնալու են բոլոր ատյաններով, մինչև մեղավորներն արդարացիորեն դատվեն: Մարիամը ներկաներին ցույց էր տալիս իր մարմնի սպիները՝ նշելով, որ պարզապես հրաշքով է փրկվել ամուսնուց ու սկեսուրից: Նա ասում էր, որ եթե անգամ փողոցային ամենավերջին աղջիկը լիներ իր փոխարեն, ոչ ոք իրավունք չուներ նման կերպ վարվել նրա հետ:

«Յուրաքանչյուր կնոջ պարտականությունն է մասնակցել նման ակցիայի, եթե տեսնում է, որ որևէ կնոջ իրավունքներ ոտնահարվում են: Մեր պարտականությունն է, որ ձեռք ձեռքի տանք և պաշտպանենք մերոնց»,- ասում է ակցիայի մասնակից Անաշեն Նավասարդյանը:

Ակցիայի մասնակիցները պարզել էին տարբեր պաստառներ՝ կոչ անելով վերջ տալ կանանց նկատմամբ կիրառվող բռնություններին:

Ցույցին էր միացել նաև Տիգրան Խզմալյանը, ով նշեց, որ այստեղ չէ որպես «Սարդարապատ» նախաձեռնության ներկայացուցիչ, այլ ՀՀ քաղաքացի, և այստեղ իրենք պայքարում են մարդու իրավունքների համար: Նա ասեց որ այս պայքարը միայն կանանց համար չէ, այլ բոլոր մերժվածների, թույլերի, որոնց պետք է պաշտպանել: Իսկ կանայք թեև Հայաստանում մեծամասնություն են, բայց իշխանությունը տղամարդկանց ձեռքում է:

«Ես դրանց տղամարդ էլ չէի անվանի, դրանք գիշատիչներ են, որոնք սեռ չունեն, ազգություն չունեն: Արդարությունը կարելի է սպասել արդար մարդկանցից: Սա դիմադրություն է, սա ճնշում է, ցույց է՝ ցույց տալու համար, որ մենք չենք լռում, մենք ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչ հիշում ենք, ամեն ինչ լսում ենք»,- հավելեց Տ. Խզմալյանը:

«Կանաց Ռեսուրսային Կենտրոնի» ղեկավար Լառա Ահարոնյանը նշեց, որ իրենք չեն ընդունում այն փաստը, որ համաներման արդյունքում ազատ է արձակվել այս գործով գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Դավիթ Զիրոյանը: Պետք է և նա, և նրա մայրը՝ Հայկանուշ Միքայելյանը, ստանան արժանի պատիժ, որպեսզի այլևս ոչ ոք նրանց զոհը չդառնա:

Լ. Ահարոնյանը հավելեց, որ իրենք շարունակելու են պայքարը մինչև գործով տուժողները հասնեն իրենց ցանկալի արդյունքին: "Մարիամը չպետք է իրեն մենակ զգա: Բացի դրանից՝ սա ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ հասարակության խնդիրն է, որովհետև այժմ միայն Մարիամն է իր մեջ ուժ գտել խոսելու, բայց բռնության ենթարկվող կանայք բազմաթիվ են:"

Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության Կոալիցիան դեպքի առթիվ նամակ է ուղարկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նշելով, որ դատախազությունը պարտավոր է առավելագույն զգոնությամբ վերահսկել նախաքննության ընթացքը ՝ կոռուպցիոն ռիսկը կանխելու և օրինականության սկզբունքը պահպանելու համար:

Նամակում ուշադրություն է հրավիրվում այն անարդարությանը, որ քննիչ Արթուր Ավետյանը սեպտեմբերի 19-ին համաներման հիմքով դադարեցրել է Դավիթ Զիրոյանի նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ վերջինի մոր՝ Հայկանուշ Միքայելյանին հանձնելու միջնորդությունը թեև Ռուսաստանի իրավապահները բավարարել են, սակայն գործի էտապավորումը տևում է արդեն 6 ամիս:

Մեկնաբանություններ (8)

Մարիա
Թլկատինցի,ձեր պաստառների քննադատությունը լրիվ ավելորդ էր,նույնիսկ վիրավորական:Մարդիկ պայքարում են,ինչ կարևոր է ՝Ու են գրել,թե ՈԻ:Ձեր գրածն էլ բավականին տառասխալներ ունի
Մարիա
Մարիամ ջան,ապրես,գլուխ եմ խոնարհում քո համարձակության առջև:Ապրեն բոլոր նրանք,ովքեր քեզ հետ միասին պայքարում են:Միայն մի բան ժողովուրդ ջան՝ամոթ է,21-րդ դարում ենք ապրում:Ձեր շահած ,պահած ,նույնիսկ անչափահաս երեխաներին ինչպես եք համարձակվում ամուսնացնել կիսածանոթ մարդկնց հետ,մարդիկ կան նույնիսկ համարձակվում են ուղարկել արտասահման, առանց տղային նորմալ ճանաչելու,ինչքան էլ մեծահարուստ լինեն,,, Երբ պիտի մի քիչ փոխենք մեր հոգեբանությունը
sofia
tlkatinci amen inc normal hajerenov e grvac mi bardacru amen inc erevi aveli chicht kliner chechte nuti vra dneir u normal ban aseir .......menq qez satarum enq mariam jan
MERI
PATIJN AKNHAYT E DARCNUM [email protected] VREJ@ CACKUM E AYN.HISHIR ANCYALD VOR KAROXANAS KARUCEL APAGAT
Ruzanna
Մարիամ ջան, դու շատ համարձակ և ուժեղ աղջիկ ես, հուսով եմ որ մինչև վերջ կգնաս : Համոզված եմ , որ թե այդ անասունները, թե պաշտոնյանները, որոնք կոծկում են գործը կստանան իրենց հասանելիք պատիժը թե աստծո կողմից, թե օրենքի: Ինձ թվում է պետք է այդ պաշտոնյանների անունները հրապարակվեն , որ գոնե հասարակական կարծիքից ամաչեն գետինը մտնեն:
Anna
Սիրելի Մարիամ ես քեզ և քո ծնողներին շատ լավ եմ հասկանում. մի տարի է ինչ փրկելեմ իմ աղջկա կյանքը ձեռքից; Առջիկս 17 տարեկան էր դպրոցը նոր էր ավարտել, եկան ուզելու, մեծահարուստ պետական այրերից մեկի կինը և տղան. Տղան մեծ էր 11տարով և մեկ անգամ ամուսնացել և բաժանվել էր: Գեղեցկուհի աղջկաս խոստացան և տարան: Ամեն ինչ սկսվեց մեկ ամիս անց, սկսվեցին ստորացումները, վիրավորանքները , Հղիությունը տարավ սոված, կապը ընտանիքի հետ արգելեցին, հեռախոսները պահեցին, արգելվեց տանից դուրս գալ: Աղջիկ ունենալուց հետո ավելի սրվեց վիրավորանքներն, ստորացուները և վերջում ծեծը: Որոշեց ինքնասպան լինել, ամուսինը վախացրեց մորը Սևանում սպանել ու խեղդել: Ամեն ինչ արդեն կործանված էր: Մի օր ես ու մայրս որոշեցինք գնալ նրանց տուն, դիմավորեց փեսաս խայտառակ փողոցային խոսքերով, բռունցքներով խոստանալով, որ եթե մենք աղջկաս հետ տանենք անպայաման մեզ կվերացնի: Հարևանների օգնությամբ աղջկաս փախցրեցինք թողներով ամեն ինչ՝ հագուստ,կոշիկ, ոսկեղեն/իհարկե մեր նվերները/: Աղջիկս ապաքիվեց, սակայն մեծ վերքը հոգում: Չէմ հասկանում մարդիկ ինչու են գազանացել, փողից գժվել,ու դառել են սադիստ:Մենք լռեցինք, որովհետև միևնույն է օրեքը պաշտոնյայի ձեռքն է:
Դե լավ էլի
Հարգելի թլկատինցի, այդ երբվանից հայերենում չկա Ու տառ? Եվ ընդհանրապես, այս նյութի տակ Ձեր կեղծ հայագիտական մեկնաբանությունները չեք կարծում որ տեղին չեն? Ի դեպ, հայատառ նշանակում է հայերեն տառերով գրված, իսկ պաստառները Ձեր կարծիքով ինչատառ են?
Varditer
Kak mi mojem poluchit informaciju o predstoyashix akciyax!?Postoryates predprinyat meri po rasprostraneniju dannoi informacii, dumaju, uchastnikom takim obrazom stanet v neskolko raz bolshe!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter