HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրականագետներն ու լեզվաբաններն ահազանգում են Լեզվի պետական տեսչության լուծարման առնչությամբ

Գրականագետ Դավիթ Գասպարյանը և գրաքննադատ Սուսաննա Հարությունյանն այսօր «Հայելի» ակումբում ասուլիս էին հրավիրել` ահազանգ հնչեցնելու Լեզվի պետական տեսչության լուծարման առնչությամբ:

«Մեր այսօրվա չինովնիկները ձգտում են ստեղծել իրենց համարժեք երկիր՝ առանց լեզվի, առանց մտավորականի, առանց գյուղացու և առանց համալսարանի»,- ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա հավելեց, որ երկրի ղեկավարության ճիշտ ձևը՝ մեկը երկու դարձնելն է, երկուսը` չորս, այլ ոչ թե հակառակն անելը: Նրա խոսքերով` պետք է պահպանել արժեքները, ստեղծվածն ավելացնել և զարգացնել. «Կտրականապես դեմ եմ Լեզվի տեսչության փակմանը, քանի որ այն պետք է աշխատի ու լավ աշխատի, այլ ոչ թե քնի»,- նշեց Դավիթ Գասպարյանը: Նա առաջարկում է ընդունել պետական որոշում՝ օրենք վավերացնել, որով էլ կշարժվեն մարդիկ:
Գրաքննադատ Սուսաննա Հարությունյանի խոսքերով` Լեզվի տեսչության լուծարումը իշխանության կողմից նպատակաուղղված քայլ է երկիրը մտավորականներից ազատելու. «Լեզվի տեսչությունը մինչև հիմա չեղածի հաշիվ էր, չտեսանք, որ պայքարի ու դատարաններ դիմի»:
Վերջում բանախոսները հավելեցին, որ այս ամենն ուղղված է երկիրը փոքրացնելու և մարդկանց հեշտ կառավարելի դարձնելու համար: Նրանց կարծիքով` Լեզվի տեսչության փակվելը ֆինանսական բացակայության հետևանք չէ:
«Մենք անփույթ ենք վարվում մեր լեզվի հետ և պետք է ամեն ինչ անենք, որ լեզվի տեսչությունը հանկարծ չփակվի»,-իր խոսքը եզրափակեց Դավիթ Գասպարյանը:

Ազնիվ Սիրադեղյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 5-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter