HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենահաճախ հանդիպող խախտումները եղել են դիտորդների իրավունքների սահմանափակումները

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ «Ւրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները։ Հասարակական կազմակերպության դիտորդները քվեարկության օրը մշտապես գտնվել են թվով 10 տարածքային հանձնաժողովներում և 26 ընտրատեղամասերում։ Արձանագրվել է ընտրախախտումների վերաբերյալ ընդհանուր առմամբ թվով 76 հաղորդում, որոնք վերաբերել են ինչպես կրկնվող, այնպես էլ առանձին դեպքերի, որոնցից

դիտորդների գործունեությանը խոչընդոտման և դիտորդների ճնշման 12 դեպք (17%)

ուղղորդման 11 դեպք (15%)

գաղտնիության խախտման 9 դեպք (12%)

կողմնակի անձանց տեղամասում ներկայության 5 դեպք (7%)

ՏԸՀ-ներում արձանագրած խախտման 5 դեպք (7%)

ամփոփման կարգի խախտման 5 դեպք (7%)

քվեարկության նկատմամբ վերահսկում՝ 4 դեպք (5%)

վիճակահանության կարգի խախտման 3 դեպք (4%)

կուտակումներ` 3 դեպք (4%)

թեկնածուների ներկայություն տեղամասում՝ 2 դեպք (3%)

այլ գույնի գրիչով նշում՝ 2 տեղամասում (166 քվեաթերթիկ) (3%)

օգնության կարգի խախտման 2 դեպք (3%)

քարոզչական նյութերի առկայության 2 դեպք (3%)

տեխնիկակակն սարքավորման խափանման 1 դեպք (1%)

հանձնաժողովի անդամների հերթափոխի խախտում 1 դեպք (1%) 

կրկնակի քվեարկության փորձի 1 դեպք (1%)

մեկից ավելի քվեաթերթիկների տրամադրման 1 դեպք (1%)

քվեաթերթիկների դուրս բերում՝ 1 դեպք (1%)

այլ անձի փոխարեն ստորագրություն՝ 1 դեպք (1%)

գրանցամատյանի դուրս բերում՝ 1 դեպք (1%)

տեխնիկական սարքավորման տպված կտրոնների և մասնակցած ընտրողների թվի անհամապատասխանություն՝ 1 դեպք (1%)

այլ խախտումներ՝ 3 դեպք (4%)

Արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ «Ւրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության իրավաբանների խումբը բողոքներ է ներկայացնում Տարածքային ընտրական հանձնաժողովներ: Միևնույն ժամանակ, մեր դիտորդները շարունակում են դիտարկել Երևանի թվով 10 Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքները, որոնք շարունակվելու են նաև առաջիկա օրերին: Կազմակերպությունը ընտրությունների վերաբերյալ իր վերջնական գնահատականը կներկայացնի դիտորդական առաքելության իրականացման ավարտից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter