HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավթաշենի կամրջից երեխա է վայր ընկել և մահացել. քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ՝ մայիսի 25-ին՝ ժամը 19:25 ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 13-ամյա երեխայի մահվան պատճառները։

Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter