HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը Կազանում հանդիպել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կազան կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: 

Ըստ կառավարության կայքի՝ երկու երկրների վարչապետերը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Արծարծվել են ինչպես Անկախ պետությունների համագործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կազանում մասնակցում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter