HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացում համայն հայության ներուժի ներգրավումը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է ՌԱԿ գործունեությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում հայապահպանության գործում: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։ 

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է ներդրումների խթանման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նախաձեռնած բարեփոխումներում համայն հայության ներուժի ներգրավմամբ, և ՀՀ վարչապետի՝ սփյուռքահայությանն ուղղված կոչը հենց այդ նպատակին էր ուղղված:

Սերխիո Նահապետյանը ՌԱԿ անունից պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրերի ու բարեփոխումների կյանքի կոչմանը, ինչպես նաև համահայկական նշանակության խնդիրների լուծմանը: 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք համագործակցության, հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման, Հայաստանի և Արցախի զարգացման հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter