HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Թե ովքեր կփոխարինեն հրաժարական տված պատգամավորներին

Քիչ առաջ կայացած նիստում ԿԸՀ-ն հաստատեց «Ծառուկյան» դաշինքից պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի հրաժարականի դիմումները։ Հիշեցնենք, որ նրանց լիազորությունները դադարեցվել են իրենց դիմումների համաձայն, որի մասին հայտնել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ մայիսի 19-ի նիստի ժամանակ։

Լիազորությունները դադարեցված այս պատգամավորներին փոխարինելու են գալու նույն տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ հավաքած պատգամավորները՝ Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը և Նորա Առուստամյանը։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հերմինե Հարությունյանը։

Բացի այդ, ուժը կորած է ճանաչվել մայիսի 14-ի Երևանի ավագանու թեկնածուների կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները: Հարությունյանը հավելեց, որ մինչ ԱԺ անդրանիկ նիստը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նաև պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել էին Հայաստանի Հանրապետական կուսակցության 27 ավագանու թեկնածուներ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter