HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ընդունվել է ԱԺ-ի և կառավարության որոշ աշխատակիցների աշխատավարձերի հավասարության առաջարկը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր ևս շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը։ Այսօր քննարկվելու են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» «Պետական տուրքի մասին» օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու մասին հարցերը։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը քննարկվող հարցերի վերաբերյալ առաջինը զեկուցեց և հայտնեց, որ երեկ՝ այս երկու օրինագծերի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, կառավարությունը հայտնել է, որ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի տեսնում, և «ԵԼՔ» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկությունը ևս ընդունվել է։ Փաշինյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց իրենց` առաջարկությունը ընդունելու համար։

«Իրավական ակտերի մասին» օրենքում նոր փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ևս չեն հնչել։ Այս մասին հավելեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հավելեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս օրենքում ներկայացված փոփոխությունների փաթեթին։

Երկրորդ ընթերցմանն էր ներկայացված նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Զեկուցող Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այս փաթեթից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծում որոշ լրացումներ են կատարվել՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկով։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ լրամշակված տարբերակը քննարկվել է նաև պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից և արժանացել է դրական եզրակացության։

Տեղակալը մանրամասնեց արված փոփոխությունը՝ նշելով, որ առաջին ընթերցման ժամանակ բարձրացվեց ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնյայի դրույքաչափի մասին հարցը, առաջարկվեց այն հավասարեցնել կառավարության նույն պաշտոնը զբաղեցնող պաշտոնյայի աշխատավարձի դրույքաչափին։ Ինչպես նաև առաջարկություն էր հնչեցվել՝ դրան զուգահեռ համապատասխանեցնել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, տեղակալի խորհրդականի և օգնականի աշխատավարձը՝ կառավարության աշխատակազմի նույն պաշտոնների հետ։ Այս փոփոխությունը ևս կատարվել է։

Հովհաննիսյանը հավելեց, որ կառավարության նոր կառուցվածքը փոփոխելու «ԵԼՔ» դաշինքի առաջարկությունը պետական-իրավական հանձնաժողովի և գործադիրի կողմից քննարկվել և չի ընդունվել։  

«Ուզում եմ հայտնել կրկին և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ քննարկելու ավելի գլոբալ համատեքստում պետական պաշտոնների  աստիճանակարգման խնդիրը։ Նույնը վերաբերում է «ԵԼՔ» դաշինքի կողմից հնչեցված առաջարկին՝ քաղաքական պատասխանատվության տեսանկյունից այս կամ այն առընթեր մարմինները նախարարության վերածելու կամ կոնկրետ քաղաքական պատասխանատու նախարար նախատեսելու խնդրին»,-ասաց պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter