HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաշինյան. «Բոլոր քննիչները հավասար են, իսկ քննչական կոմիտեի քննիչները մի փոքր ավելի հավասար են»

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Նիստի օրակարգում քննարկվում է նաև «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այսօր ներկայացված օրինագծին, նշեց, որ երեկ առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը վերջին 12 ժամվա ընթացքում կառավարության կողմից լրացվել է, ինչը բնութագրեց այսպես. «Хотели как лучше, а получилось как всегда»:

«Պատկերացրեք՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում կամ որևէ դատախազությունում կա երկու դատախազ, որոնք նստում են կողք-կողքի, հարևան սենյակներում։ Երկուսի 20 տարվա աշխատանքային ստաժն էլ լրանում է 2017 թվականի հուլիսի 1-ին։ Այսինքն՝ երկուսը նույն հավասար պայմաններում են։ Նրանցից մեկը, սակայն, այս նախագծով ձեռք է բերում [հնարավորություն] ստանալ 400 000 դրամ թոշակ, մյուսը՝ դրա ուղիղ կեսը ... Հիմա հարց՝ ո՞րն է տարբերությունը այս երկու, հարևան սենյակներում նստած, նույն դիրքում, պաշտոնը հավասարազոր ունեցող երկու դատախազների միջև»։

Ըստ Փաշինյանի՝ տարբերությունն այն է, որ նա, ով պետք է ստանա 400 000 դրամ, դատախազությունում աշխատանքի նշանակվել է քննչական կոմիտեից, իսկ մյուսը միշտ աշխատել է դատախազությունում. «Հանձնաժողովի նախագահն էլ ասում է՝ բոլորին ուզում ենք հավասարության դաշտ բերենք։ Ընդհանրապես, էս ոլորտի օրենսդրությունը, որ նայում ենք, տեսում ենք, որ բոլոր քննիչները հավասար են, իսկ քննչական կոմիտեի քննիչները մի փոքր ավելի հավասար են»։

Պատգամավորի խոսքով՝ քննչական կոմիտեի արտոնյալ պայմանների տրամադրումը պայմանավորված է Աղվան Հովսեփյանի գործոնով։ Ասում է՝ երբ նա գլխավոր դատախազ էր, դատախազության ներկայացուցիչներն էին առավել արտոնյալ, հիմա էլ, երբ ստանձնել է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը, հերթը հասել է քննչական կոմիտեին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter