HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են Աստանա-Երևան-Աստանա երթուղով թռիչքները

«Զվարթնոց» օդանավակայանն այսօր ընդունել է ղազախական «Սկատ» ավիաընկերությանը, որն Աստանայից Երևան իր առաջին կանոնավոր չվերթն է իրականացրել: Այս մասին հայտնում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

«Սկատ» ավիաընկերության ներկայացուցիչները, խոսելով նորաբաց չվերթի մեկնարկի մասին, նշել են, որ այն համընկնում է ավիաընկերության գործունեության ծավալման 20-ամյակի հետ: Ավիաընկերության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Աստանա-Երևան-Աստանա երթուղին պահանջված կլինի ինչպես Ղազախստանի, այլնպես էլ Հայաստանի բնակիչների համար, կխթանի երկու երկրների տնտեսական, դիվանագիտական կապերի և զբոսաշրջության զարգացմանը:

ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, կարևորելով ավիաընկերության՝ նոր երթուղու բացումը, նշել է «Սկատ» ավիաընկերության՝ հայկական շուկայում ամուր հիմքեր ունենալը և օդային կապակցվածության ընդլայնումը: Աննա Չոբանյանը նաև շեշտել է, որ ավիաընկերության կողմից իրականացվող ծրագրերը հայկական շուկայում ընդլայնվում են՝ արձանագրելով նորանոր հաջողություներ ավիացիայի ոլորտում:  

Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են նաև ընկերության կողմից առաջարկվող գնային քաղաքականությունը, մատուցվող ծառայությունները և չվերթների հաճախականությունը:

Աստանա-Երևան-Աստանա երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter