HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փոփոխություն է կատարվել զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայացրած որոշման նախագիծը, ըստ որի` փոփոխություն կկատարվի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում։

Մասնավորապես՝ օրենքում կկատարվի ժամկետի փոփոխություն։ Մինչ այս որոշման ընդունումը օրենքի գործողության ոլորտն ընդգրկել է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը, իսկ այժմ այն կներառի մինչ 2017-ի մայիսի 1-ը։

Ինչպես գրված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը կնպաստի հազարից ավելի անձանց հայրենադարձությանը, հնարավորություն կտա նրանց սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, ազատվել քրեական հետապնդումից: Իսկ սահմանված կարգով վճարները կմուտքագրվեն պաշտպանության նախարարության` հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին, ինչն էական ազդեցություն կունենա ոլորտում առկա խնդիրների լուծման համար:

Նախարարությունը հավելել է, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկին տարիների ընթացքում խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, խուսափելով քրեական հետապնդումից, գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս և հարուցված քրեական գործերով հետախուզման մեջ գտնվելու պատճառով հնարավորություն չունեն Հայաստան վերադառնալ։

Նախարարությունն այս կապակցությամբ այդ անձանցից և նրանց հարազատներից ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր ու դիմումներ: Այդ իսկ պատճառով, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում յոթ անգամ կատարվել են փոփոխություններ, որոնք, ըստ նախարարության, մեծ դեր են ունեցել հազարավոր երիտասարդների վերադարձը Հայաստան ապահովելու գործում:

Այդ օրենքների նախագծերը յուրաքանչյուր տարի նախապատրաստվել և ներկայացվել են սփյուռքի նախարարության կողմից: Վերջին անգամ օրենքում փոփոխությունը կատարվել է 2015-ին, որը ներառել է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը: Սակայն անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել օրենքի ժամեկտը։

Մեկնաբանություններ (1)

Hrant
Кто такая это что она из себя представляет

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter