HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարի թաղի գործով նիստը նորից հետաձգվեց

Ամալյա Մարգարյան

Սարի թաղում հուլիսի 19-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով դատական նիստը նորից հետաձգվեց։ Ամբաստանյալ Կարեն Վանոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը չէր ներկայացել դատարան՝ պատճառաբանելով, որ ոտքը կոտրվել է։ Կարեն Վանոյանը բանավոր միջնորդություն ներկայացրեց դատարան՝ խնդրելով դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ նոր պաշտպան ներգրավելու համար։

Սարգիս Արաբաջյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ արդեն որերորդ անգամ նիստը հետաձգվում է, նա հավելեց, որ տուժող ոստիկանների հարցաքննությունը չի ավարտվել։

Դատական նիստի ավարտից հետո «Հետքը» զրուցեց Սարգիս Արաբաջյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր նշեցին, որ նիստը անընդհատ ձգձգվում է և հայտնեցին, որ տղայի մոտ առաջ են եկել առողջական խնդրներ։ «Լեզվաթաղանթի հիվանդություններ են առաջ եկել, նաև լեղապարկի խնդիրներ կան։ Ասում են, որ բժիշկն այցելել է, սակայն ի՞նչ օգնություն կարող են տալ այնտեղ, նա մշտական հսկողություն ներքո պիտի լինի»,-հայտնեց Ս Արաբաջյանի մայրը։

Այս գործով հաջորդ նիստը կկայանա հունիսի 5-ին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter