HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Փորձագետ. «Մենք ոչ թե ուզում ենք լուրջ ընտրություններ, այլ հետաքրքիր շոու»

«Ենթադրում եմ, որ բազմաթիվ գործիչներ լուրջ չեն վերաբերվում ընտրություններին և խաղում են»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կառավարման փարձագետ Հարություն Մեսրոբյանը:

Վերջինս նշեց, որ 1995-96 թթ.-ից իշխանությունները երգում են նույն երգը, թե գալիք ընտրություններն ավելի լավն են լինելու, քան նախորդները, իսկ ժողովուրդը հավատում է, սկսվում են հաշվարկները, թե ով որքան ձայն է հավաքելու, վերջում ստացվում է նույն արդյունքը: Այս վիճակն արդեն նմանվում է «դիագնոզի»:

Կառավարման փորձագետը զարմանում է, որ Հայաստանում չի կիրառվում փորձը, գիտությունը, և ամեն տարի ամեն ինչ սկսվում է զրոյից՝ այն հավատով, թե այդ տարին ավելի հաջող կլինի:

«Մենք ոչ թե ուզում ենք լուրջ ընտրություններ, այլ հետաքրքիր շոու իր բոլոր ակտերով: Սկզբից՝ հավատ, հույս, հետո՝ վայ-վույ, հետո՝ ի՞նչ անենք»,- հայտարարեց Հ. Մեսրոբյանը:

Վերջինս նշեց, որ ընտրությունների նախաշեմին յուրաքանչյուր ուժ իրեն «թանկացնում է», սակայն թանկացումը լինում է այն ժամանակ, երբ ուզում են վաճառվել: Կլինեն խորհրդավոր հանդիպումներ, կհնչեն տարբեր հայտարություններ, ենթադրություններ, կստեղծվի խառնաշփոթ իրավիճակ, մի խոքով՝ կրկնվելու է մշտական սցենարը: Սակայն այդ ամենը միտված չէ նպաստել Հայաստանի զարգացմանը:

Հ. Մեսրոբյանի խոսքով՝ այն ինչ ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, իրականում ոչ թե ծրագրեր են, այլ բաժակաճառեր: 20 տարի շարունակ հայտարարվում է, թե Հայաստանն անցումային փուլում է, իսկ այլ երկրներում դա 10 տարուց ավել չի տևում: Պետության կառավարման մեջ պետք է ներգրավվեն պրոֆեսիոնալ մարդիկ, այլ ոչ թե հայտարարություններ ու ցանկություններ հայտնող մարդիկ: Իսկ եթե պետության զարգացման մեջ թռիչք չկա, նշանակում է՝ «չեն ուզում, որ լինի»:

Կառավարման փորձագետը պետության կառավարման ոլորտում օրինակ բերեց Անգլիային, որը ունի ստվերային կառավարություն: Վերջինս ֆորսմաժորային իրավիճակում գործի է դնում իր պրոֆեսիոնալ կառավարման ստվերային մարմիններին, որպեսզի կառավարումը չընդհատվի: Հ. Մեսրոբյանի խոքով՝ Հայաստանում ցանկացած ստվերային կառույց համարվում է հակապետական, իսկ արևմուտքում այդպես չէ: «Սարդարապատն» առաջարկ է արել ստեղծել այլընտրանքային խորհրդարան, սակայն ի զարմանս Հ. Մեսրոբյանի՝ նման պարզ լուծումն արձագանք չի գտնում:  

Հ. Մեսրոբյանը նշեց, որ այս 20 տարիների ընթացքում ընդամենը տեղի է ունենում տեղափոխություն իշխանության և ընդդիմության միջև: Ըստ նրա՝ չկան հին ու նոր դեմքեր, բոլոր դեմքերը նույնն են, և «ոչ ոք չի հեռացել, որ վերադառնա»: Հ. Մեսրոբյանի խոսքերով՝ իրականում չկա ընդդիմություն, կան հակաիշխանամետ մարդիկ:

Հ. Մեսրոբյանը զարմանում է, թե ոնց կարող է լինել հայտարարված սոցիալական քաղաքականություն, երբ աղքատությունը Հայաստանում աճում է: Ուրեմն կամ քաղաքականությունն է հակասոցիալական, կամ էլ մարդկանց է թվում, թե աղքատությունն աճում է:

Մյուս հարցը տնտեսության զարգացումն է, որին խոչընդոտում է շրջափակումը: Կառավարման փորձագետի մոտ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու է ներկրումը չորս անգամ ավել արտահանումից: Ստացվում է՝ արտահանաման դեպքում շրջափակումը գործում է, իսկ ներկրման դեպքում՝ ոչ:

Այս ընթացքում պետությունը շարունակում է կոչ անել սփյուռքահայ ներդրողներին գալ և Հայաստանում գործունեություն ծավալել: Մինչդեռ դրանք ընդամենը կոչեր են, իրականում այդ նույն ներդրողների նկտմամաբ վարվում է այլ քաղաքականություն, ինչի վառ ապացույցը վերջերս ձերբակալված Նարեկ Հարությունյանն է: Դատարանը գիշերն է որոշում կայացրել վերջինիս կալանավորել, և Հ. Մեսրոբյանի խոսքով՝ պարզվում է որ «մեր դատարանները 24 ժամ աշխատում են»: Կառավարման փորձագետի խոսքով՝ Նարեկ Հարությունյանն իր գործունեությամբ անկախ մարդ է, իսկ նման մարդկանց Հայաստանում չեն խրախուսում:

Մեկնաբանություններ (1)

Armen
Մեր պետության քաղաքականությունը տանում է դեպի անսահման և անհասկանալի անորոշություն, ցանկացած ինչ-որ լավի իմիտացիա է, քանի որ ոչ մի կատարվող փոփոխություն, ոչնչով չի նպաստում քաղաքացու ապրելակերպի բարելավմանը: Կատարվող փոփոխությունների մի մասը, որը պետք է ազդեցություն ունենար, առնվազը 10 տարի ուշացած է, իսկ մյուս մասն էլ քաղաքացու ապրելակերպին չի վերաբերում: Այսինքն կատարվողը ոչինչ է, ոչ մի կերպ հույսի նշույլ չի ներշնչում, ազգաբնակչությունը զրկված է իդեալներից և օրինակելի գործիչներից, գլխատված է, որն էլ վտանգում է արդեն իսկ վտանգված բարոյահոգեբանական վիճակը, իր հետ բերելով հուսալքություն և գաղթ: Աբսուրդ մի իրողություն` աշխատողն ու չաշխատողը նույն ձևով են ապրում, բոլորը նույն ձևով են մտածում` : Երկրի կառավարումն շատ նման է մեզնից հեռուստասերյալներին` անվերջ նույն դեպքերը և նույն դեմքերը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter