HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դժբախտ դեպք Ախուրյանի շաքարի գործարանում. աշխատակիցներից մեկը մահացել է, մյուսը` տեղափոխվել հիվանդանոց

Դժբախտ դեպք է այսօր գրանցվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Ժամը 14:30-ին Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել բարձրությունից ընկած և մարմնական տարբեր վնասվածքներ ստացած, Ախուրյանի 31-ամյա բնակիչ Շիրակ Ղազարյանը: Գյումրու բժշկական կենտրոնից ստացված տեղեկության համաձայն` տուժած տղամարդու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: 1986թ. ծնված Շիրակ Ղազարյանը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: Եվս մեկ աշխատակից` Այգաբացի բնակիչ, 42-ամյա Արմեն Թովմասյանը, որը ևս ընկել էր բարձրությունից, տեղում մահացել է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter