HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություններ Արցախի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև

Հունիսի 7-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում կայացել են հերթական խորհրդակցություններ Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Արցախյան կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը։ ՀՀ կողմից խորհրդակցություններին մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Ըստ նախարարության մամուլի ծառայության՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության իրականացմանն առնչվող խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև երկու գերատեսչությունների միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter