HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոկաին և մեթադոն՝ մաքսանենգ ճանապարհով․ կասկածյալը կալանավորվել է

Հունիսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանությունը բերման է ենթարկել Ա․Կ․-ին։ Դեպքի մասին ոստիկանությունը պաշտոնական տեղեկատվություն է հաղորդել այսօր։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տեղեկություններով՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, Երևանի բնակիչ Ա․Կ․-ն ապօրինի թմրաշրջանառությամբ է զբաղվում։

Ա․Կ․-ի մոտ հայտնաբերվոլ է մոտ 59գ քաշով փաթեթ, որն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ փաթեթում Ա․Կ․-ի մոտ հայտնաբերված կա 14գ-ից ավել կոկաին և 28գ-ից ավել մեթադոն թմրամիջոցներ։

Ա․Կ․-ն թմրամիջոցները Հայաստան է բերել մաքսանենգ ճանապարհով։ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ա․Կ․-ն կալանավորվել է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter