HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթը

Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել «Էյր Կաիրո» ավիաընկերության՝ առաջին կանոնավոր չվերթն իրականացրած օդանավը: Այս մասին տեղեկացնում է  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Հուրգադայից Երևան կանոնավոր չվերթով ժամանած առաջին ուղևորների շարքում են եղել Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև՝ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

«Զվարթնոց» օդանավակայանում աղ ու հացով են դիմավորել օդանավի առաջին ուղևորներին:

«Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթները, ըստ հաղորդագրության, կխթանեն ուղևորահոսքի աճին, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում:

«Շնորհավորում ենք ավիաընկերությանը կանոնավոր չվերթների մեկնարկի կապակցությամբ և մաղթում անվտանգ թռիչքներ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան-Հուրգադա և Շարմ էլ-Շեյխ- Երևան-Շարմ էլ-Շեյխ երթուղիներով: Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter