HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով

2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրաձայնած հարցերի արագ լուծման նպատակով պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար հանձնաժողովի նիստերը կանցկացվեն պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (հասցեն`  Մոսկովյան 5), յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդի աշխատավայրում:

Հանձնաժողովի նիստերը, ըստ հաղորդագրության, բաց են լրատվամիջոցների համար: Լրացուցիչ տեղեկությունների համար ՊՆ-ն տրամադրում է հետևյալ հեռախոսահամարը՝ 010 52-34-82:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter