HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի թարգմանական մատենաշարի փորձուսման ծրագրի մեկնարկը Հայաստանի ամերիկյան համալսարանում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թարգմանչի որակավորման վկայագիր շնորհող ծրագիրը և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի Հայկական համայնքների բաժինը ուրախությամբ տեղեկացնում են, որ ՀԱՀ-ում կմեկնարկի Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի փորձուսման ծրագիրը։ Այն ուղղված է աջակցելու Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի իրագործմանը, որի նպատակն է հումանիտար և հասարակական գիտությունների կարևորագույն գրքերը հասանելի դարձնել հայերենով (նախագծի առաջին փուլում թարգմանվելիք գրքերի ցանկին ծանոթանալու համար սեղմեք այստեղ

Մեկ տարվա տևողությամբ փորձուսումը նախատեսված է Թարգմանչի որակավորման վկայագիր շնորհող ծրագրի ուսանողների համար։ Այն ուսանողներին բացառիկ հնարավորություն կընձեռի աշխատել Հայաստանի թարգմանչական և հրատարակչական ոլորտներում, կիրառել ակադեմիական գիտելիքներ և ձեոք բերել գործնական փորձ։

Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի փորձնակը կկազմակերպի թարգմանական մատենաշարը համակարգող խորհրդի հանդիպումները, կպահի ընտրված թարգմանիչների հետ կապը, կստեղծի թվային հարթակ, որը կծառայի նոր բառացանկերի ստեղծմանը, կաշխատի հրատարակիչների հետ և կաջակցի գրքերի հրատարակմանը և տարածմանը Հայաստանում։ 2017-18 թվականների փորձուսման ծրագրի համար առաջադրված ուսանողը Մարգո Գևորգյանն է։

 

Փորձուսման ծրագրի խորհրդատու և ՀԱՀ-ի դասախոս Շուշան Ավագյանը շեշտեց, որ «Փորձուսումը հիմնված է Թարգմանչի որակավորման վկայագիր շնորհող ծրագրի շրջանակներում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների վրա, և այն ուսանողներին թույլ կտա յուրահատուկ փորձառություն և անգնահատելի մասնագիտական վերապատրաստում ձեռք բերել։ Մեր ծրագիրն իդեալական է նման նախաձեռնության համար, և մենք անչափ ոգևորված ենք Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հետ համագործակցելու կապակցությամբ»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter