HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Փաստաբանն ընդդեմ «Հրապարակի». նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արթուր  Գրիգորյանի՝ պատվի, արժանապատվության և     գործարար  համբավի  պաշտպանության մասին հայցն ընդդեմ  «Հրապարակ» օրաթերթի: 

Փաստաբան Արթուր Գրիգորյանը վիրավորվել էր թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում 2011թ.-ի օգոստոսի 10-ին տեղադրված հոդվածի  ներքո ընթերցողների թողած մեկնաբանություններից: 

Փաստաբանը օրաթերթից 18 միլիոն դրամ է պահանջում թերթի ընթերցողների՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանությունները հրապարակելու համար։ 

Մեկնաբանությունների մեջ քաղաքացիներից մեկը գրել էր, որ Արթուր Գրիգորյանի պատճառով կորցրել է բողոքարկելու իրավունքը' զուտ իր բողոքը ուշացնելու պատճառով: Մեկ այլ քաղաքացի գրել էր, որ փաստաբանը 600 հազար դրամ է վերցրել իրենից, և հարցը փորձել է միջնորդություններով լուծել:

Այս մեկնաբանությունները «Հրապարակ» թերթում հայտնվել են միայն փաստաբանի` դատական հայցը ներկայացնելուց հետո:

Քանի որ «Հրապարակի» փաստաբան Գևորգ Դավթյանը նոր էր ընդգրկվել գործում, դատարանին միջոներդեց ժամանակ տրամադրել գործին ծանոթանալու համար: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 13-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter