HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` Ալխանլու գյուղում, հրադադարի ռեժիմի խախտման դեպքի վերաբերյալ, որը հանգեցրել է «զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց»։

«Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները: Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում եւ ոչինչ չի լուծում: Այս երկարատեւ հակամարտության լուծման միակ պատասխանատու եւ մարդասիրական ձեւը կողմերի համար բարեխղճորեն վերադառնալն է բանակցային սեղանի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհերի ընտանիքներին։

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի հետևանքով վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:

Ավել վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter