HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախստականն ապահովվեց բնակարանով

Ինչպես արդեն «Հետքը» տեղեկացրել էր, Երեւանի Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանը 16-ամյա որբ տղային` Բադալ Հարությունյանին խաբելով հանել էր իր բնակարանից՝ այն հատկացնելով իր տեղակալի` Ֆ. Սարգսյանի տնտեսական գործունեություն ծավալած ընկերությանը: 

 Հայաստանում Նորվեգիայի հյուպատոս, Փախստականների նորվեգական խորհրդի ղեկավար Թիմ Սթրեյթը, կարդալով փախստական Բադալի մասին հոդվածները («Թաղապետը փողոց է նետել անչափահասին», «Ֆելիքս Յայլոյանի անօրինական գործողությունները»), որոշեց հետաքրքրվել տղայի ճակատագրով: 

Թիմ Սթրեյթը Նորվեգական խորհրդի միջոցներից 6 500 դոլար էր հատկացրել Երեւանում Բադալի համար մեկ սենյականոց բնակարան գնելու նպատակով: Վերջին ամիսներին Երեւանում գրանցվել է բնակարանների գների կտրուկ աճ, այդ պատճառով 6 500 դոլարով հնարավոր չէր գնել մեկ սենյականոց բնակարան: Մեզ իրենց աջակցությունը ցուցաբերեցին Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Մխիթարյանը եւ Մանվել Եղիազարյանը՝ հատկացնելով 300-ական դոլար: Երեւանի Նոր Նորքի չորրորդ զանգվածում Բադալ Հարությունյանի համար 7 հազար դոլարով գնվել է մեկ սենյականոց բնակարան: 

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ փախստական Բադալ Հարությունյանի համար բնակարան ձեռք բերել: 

Մեկ ամիս անց Բադալ Հարությունյանը դառնում է 18 տարեկան: Ու քանի որ Բ. Հարությունյանն անչափահաս էր, չէր կարող դատարան դիմել իր իրավունքները վերականգնելու համար: Մենք նախապատրաստել ենք դատական հայց՝ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանին իր կատարած անօրինական գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու: 

«Հետքի» խմբագրակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter