HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում շների զբոսանքի կազմակերպման համար տարածքներ կառանձնացվեն

Օրեր առաջ գրել էինք, որ կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող «Դինգո Թիմ» ՀԿ-ն քաղաքապետարանին առաջարկել է շների զբոսանքի համար հատուկ տարածքներ հատկացնել`  մտահոգություն է հայտնելով վերջին շրջանում Երևանի տարբեր այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակների ավելացման առնչությամբ:

Այսօր քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է «համաքաղաքացիների դժգոհությանը՝ մարդաշատ այգիներում և պուրակներում շներին զբոսանքի դուրս բերելու երևույթի առնչությամբ»: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի բնապահպանության, առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել շների համար զբոսանքի վայրեր առանձնացնելու վերաբերյալ:

«Մայրաքաղաքի բնակիչները երեխաների հետ իրենց երեկոյան հանգիստը հիմնականում անց են կացնում այգիներում և պուրակներում: Վերջերս բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել ինչպես մեր համաքաղաքացիներից, այնպես էլ քաղաքի հյուրերից հանգստի մարդաշատ գոտիներում շներին զբոսանքի դուրս բերելու, ինչպես նաև ջրային ավազաններում կենդանիներին լողացնելու երևույթների հետ կապված: Հաշվի առնելով հարցի երկկողմանի լինելը, որ պետք է հաշվի առնել նաև ընտանի կենդանի պահող մեր համաքաղաքացիների իրավունքները, հարկավոր է նախատեսել առանձին տարածքներ, որտեղ և կկազմակերպվեն շների զբոսանքները: Հետևաբար, ըստ վարչական շրջանների ներկայացրեք առաջարկներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև մարդաշատ վայրերում հեծանիվ վարողների խնդրին և համապատասխան հանձնարարական է տվել համապատասխան ծառայություններին:

«Քաղաքային ծառայությունների ուշադրությունն եմ հրավիրում այգիներում ու ընդհանուր օգտագործման մարդաշատ վայրերում հեծանվորդների անկանոն երթևեկության վրա: Նախորդ տարիներին Երևանի որոշ փողոցներում մենք առանձնացրել ենք հատուկ հեծանվուղիներ, բայց այն վայրերում, որտեղ դրա հնարավորությունը չկա, պետք է խստորեն հետևել, որ հեծանվորդները ձեռնպահ մնան արագ վարելուց և մյուս համաքաղաքացիների հանգիստը խանգարելուց: Առաջնահերթը զբոսնող մարդկանց անվտանգությունն է, ինչը պարտավոր ենք ապահովել: Ուսումնասիրեք և համապատասխան առաջարկություններ ներկայացրեք որոշակի հատվածներում հեծանվորդների համար նոր հեծանվուղիներ կամ հարթակներ ձևավորելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանություններ (1)

Hasmik
Здравствуйте! Я турист из России. Знаете, я была сильно поражена и удивлена тем, что в центре города в парке Ростелекома собаки купаются в фонтанах, потом ходят в туалет прямо на газон, где расположены древние хачкары и, где потом играют дети. А также мало того, они обнаглелили до такой степени, что своих собак они прямо из пулпулака, где пьют ЛЮДИ!!!! поят своих собак. Это шок просто!!! Такого безобразия ни в одной стране нету. А еще их боятся дети. Почему мы должны боятся и обходить??? Ведь это парк для людей. Я прошу принять не обходимые меры. В противном случае у вашего города испортится репутация. А так как вы презентуете себя как европейская страна, то знайте, что в европейской стране такого безобразия нету!! Существуют спец. парки для животных. Я здесь еще буду месяц и, если вы никак не отрегулируете я обращусь в уполномоченные органы Министерства. Я думаю, что вам будет выгодно исправить ваши ошибки, что б привлечь внимание туристов.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter