HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտ»-ում հրդեհի առաջացման պատճառը և նյութական վնասը որոշելու համար նշանակվել են փորձաքննություններ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից «Նաիրիտ» գործարանում իրականացվել են քննչական գործողություններ: Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություններ են վերցվել ականատեսներից:

Քանի որ հրդեհի առաջացման պատճառը և նյութական վնասը որոշելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243, 246 և 248 հոդվածների հատկանիշներով, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Հրդեհի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter