HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Արիդես»-ը ազատ տնտեսական գոտում բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ կարտադրի

Կառավարության այսօրվա նիստում  «Արիդես» ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն տրվեց։

Ընկերությունը էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն է ծավալելու, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ է արտադրելու:

«Արիդես»-ը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն ստացել էր 2016 թվականի հուլիսի 14-ին։ Այդ թույլտվությամբ արտադրելու էր ալկոթեստերային սարքեր։ Այժմ ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը՝ արտադրել նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ։ Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ «Արիդես»-ը արդեն իրականացրել է մոտ 170 մլն դրամի ներդրում։

Լուսանկարը՝ fez.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter