HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջնագծում ժամկետային զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշում է մամուլի ծառայությունը:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
Ու՞մ է պետք ձեր հարուցած ձևական քրեական գործերը: Մարդը այդպիսի ջահել տարիքում մեռավ-գնաց: Ախր այսպես մինչև ե՞րբ: ՀՀ իշխանությունների համար հայ զինվորի կյանքը արժեք չունի՞: Նստած ու՞մ եք սպասում: Ի՞ՆՉՈՒ են այսքա՛ն զինվորներ զոհվում ու մահանում:Անցեք գործողությա՛ն ու դադարեցրեք այս սպանդը: Մի անգամ չտեսանք,որ բանակում որևէ մի նման «պատահարի» ժամանակ բարձրաստիճան մի հրամանատարի պատժեն: ՀՀ բանակի հրամանատարությունը (թաղման բյուրոյի նման) միայն «ցավակցություններ» է հայտնում ու երբեմն թաղումների մասնակցում:
Վարազ Սյունի
Հեշտ է մատը միշտ ցցել «խելառ» Ալիևի վրա ու ՊԱՍԻՎ ՆՍՏԵԼ-ՍՊԱՍԵԼ հաջորդ ռազմական պրովոկացիային. անգլիացու ասած՝ self-fulfilling prophecy: Կամ էլ (անվճռական օբյեկտի նման) սեփական բախտը փաթաթել-հյուսել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի «բարյացակամության» վրա: Իսկ ի՞նչ էական ՔԱՂԱՔԱԿԱՆ քայլեր է արել հայկակա՛ն կողմն այս ամբողջ տարիների ընթացքում՝ Ադրբեջանի ռազմական ախորժակը զսպելու համար: Ո՛չ մի: Հայկակա՛ն կողմը ԼՂՀ-ին դուրս մղեց բանակցային սեղանից ու դուխ չունեցա՛վ ճանաչել ԼՂՀ անկախությունը: Նման պարագայում Ադրբեջանի փոխարեն բոլորն էլ կլկտիանային (հայկական կողմի նմա՛ն քաղաքական վախկոտությունից):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter