HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնակատար Հաանը Հայաստանում է Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը հոկտեմբերի 2-ին կայցելի Հայաստան՝ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:

Հանձնակատար Հաանը կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քննարկելու Արևելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հարցերը։ Դրանք արտացոլված են ԵՄ – Հայաստան նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և Գործընկերության առաջնահերթություններում, որոնք էլ կսահմանեն առաջիկա տարիներին համատեղ քաղաքականության առաջնահերությունները։

ՀՀ կրթության նախարարի հետ ուղեկցությամբ նա նաև կհանդիպի երիտասարդ հայ ուսանողների և կքննարկի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ոլորտները, որոնք հիմնականում ուղղված կլինեն, ի թիվս այլոց, նորարարությանը և հմտությունների զարգացմանը։

Առաքելությանն ընդառաջ՝ Հանձնակատար Հաանն ասաց. «Սա շատ կարևոր տարի է ԵՄ – Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում և խորացնում ենք մեր համագործակցությունը փոխադարձ շահերի հիման վրա։ ԵՄ-ն պատրաստ է ստորագրել նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի հետ։ Համաձայնեցված Գործընկերության առաջնահերթությունների հետ միասին սա կձևավորի մեր համագործակցությունը, որի շրջանակներում մենք պլանավորում ենք ներդրում կատարել, ի թիվս այլ ոլորտների, կրթության և նորարարության ոլորտներում, քանի որ հմտությունների զարգացումը առանցքային է Հայաստանի ապագայի համար։ Իմ այցելությունը, որի ընթացքում կքննարկվեն նաև «2020թ.-ի 20 արդյունքների» ուղղությամբ մեր համատեղ առաջընթացը, նաև նախապատրաստական գործողություն է Արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի համար։ Այդ արդյունքները նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների առօրյա կյանքում շոշափելի օգուտներ բերել»: 

Այցելության շրջանակներում հանձնակատար Յոհաննես Հաանը և արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդես կգան մամուլի հայտարարություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter