HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՏաԹեւեր»-ը անցել է ձմեռային ռեժիմի

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը տեղեկացնում է, որ ավարտվել են ճոպանուղու շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցման աշխատանքները և ճոպանուղին ս/թ դեկտեմբերի 20-ից իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրումներ:

Վերջին շաբաթվա ընթացքում ճոպանուղու շահագործման ռեժիմների փոփոխության ժամանակ ճոպանուղու կառավարման էլեկտրոնային և մեխանիկական համակարգերը հարմարացվել են Սյունիքի մարզի ձմեռային եղանակային պայմաններին (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն):

Նշված ժամանակահատվածում շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայեր» ընկերության մասնագետների կողմից իրականացվել են նաեւ ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման և սպասարկման աշխատանքներ և նշվել, որ «ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է գերազանց տեխնիկական սարքին վիճակում եւ պատրաստ է առաջիկա տարիներին շարունակել անվտանգ ուղևորափոխադրումներ իրականացնել:

Որպես տեղեկատվություն, հավելենք, որ այս տարի «ՏաԹևեր» ճոպանուղին ձմեռային ռեժիմում ուղևորափոխադրումներ կիրականացնի մինչև դեկտեմբերի 29-ը՝ 10:30-17:30 աշխատանքային ժամային  գրաֆիկով: Այնուհետև, Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ճոպանուղին ուղևորափոխադրումներ կիրականացնի 2012 թ. հունվարի 5-ին և 6-ին, որից հետո հունվար և փետրվար ամիսների ընթացքում «ՏաԹևեր»-ը 11:00-17:00 աշխատանքային ժամային գրաֆիկով կաշխատի միայն շաբաթ և կիրակի օրերին:

«ՏաԹևեր» ճոպանուղի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter