HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրազիլիայի Կամպինաս քաղաքի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքի քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացրել է Բրազիլիայում ՀՀ դեսպանությանը, որ դեկտեմբերի 16-ին Կամպինասի քաղաքապետ Դ. Վիլագրան ստորագրել է Քաղաքային խորհրդարանի նոյեմբերի 20-ին ընդունած բանաձեւը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Քաղաքապետի հաստատումից եւ դեկտեմբերի 19-ին «Դիարիո օֆիսիալ» պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո այն ստացել է օրենքի ուժ, համաձայն որի ապրիլի 24-ը կմտցվի քաղաքի հիշարժան տարեթվերի օրացույցի մեջ եւ յուրաքանչյուր տարի կնշվի որպես «1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:

Կամպինասն ունի 1,2 մլն. բնակիչ, Սան Պաուլո նահանգի արդյունաբերական, գյուղատնտեսական եւ գիտամշակութային խոշոր կենտրոններից է, ունի փոքրաթիվ հայկական համայնք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter