HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք: 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Մեկնաբանություններ (1)

Artur Aslanyan
Dmitry Medvedev is the Prime Minister of Russia, not the President. The President is Vladimir Putin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter