HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

30-ամյա բզզոց անապատում

Հովհաննես Գրիգորյանը կամ, ինչպես գյուղացիներն են սիրում ասել «Մեղրպապին», Գոռավան գյուղի միակ վաթսունն անց մեղվապահն է: Գյուղի տղամարդկանց մեծ մասը գտնվում է երկրից դուրս, մնացածն էլ կամ քաղաք են տեղափոխվել, կամ զբաղվում են հողագործությամբ: Իսկ Հովհաննեսն ու իր կինը՝ Վարդուհին, չնայած բնակավայրի անբարենպաստ պայմաններին, մնացել են գյուղում և արդեն երեսուն տարի է՝ զբաղվում են մեղվապահությամբ:

Չոր եղանակի, ջրի պակասի ու անպտուղ հողի պատճառով նրանք ամեն տարի փեթակները տեղափոխում էին սարեր, որտեղ բուսականությունը համեմատաբար առատ է: Բայց արդեն հինգ տարի է՝ ստիպված մնում են գյուղում: Ինչպես Հովհաննեսը նշեց, տարիքն էլ թույլ չի տալիս` սար գնա, դրա համար էլ «անապատի» մեջտեղում մշակել է իր փոքրիկ բոստանը: 

Աննա Գրիգորյան

Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողուհի

Մեկնաբանություններ (1)

Асмик
Дорогая Анна спасибо за репортаж.Очень трогательна и от души.Это наша детство ,где царил мир,любовь ,верность и чистота души.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter