HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայում հանքափորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի հանքի հորատանցման աշխատանքներ կատարող անձի մահվան դեպքի առթիվ:

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ գրված է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի հանք, որտեղ, մինչև խմբի հասնելը, մահացել է մի տղամարդ:

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի ստորգետնյա հանքավայրի 1-ին տեղամասում լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով նույն ընկերության հորատանցող Վ.Սահակյանը, աշխատավայրի նախապատրաստական աշխատանքներ կատարելիս, մնացել է հանքաքարի տակ ու ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter