HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Բագրատյանն առաջարկում է վաճառել հանքերը (վիդեո)

«Գյուղատնտեսությունն ուզում են փակել 10-15 % աճով: Ժողովուրդը պակասել է 3 %-ով. 120 հազար ուտող բերան քիչ ենք ունեցել: 15 % ավել ենք արտադրել, 18 % պետք է իջներ գինը: Բայց գյուղմթերքների գինը 12.5 % բարձրացել է», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Այնուհետև Բագրատյանն առաջարկեց գնալ և հարցնել վարչապետին՝ «Դավթյան ա, ինչ ա», թե ինչու է իրավիճակն այսպիսին:  

Նրա կարծիքով՝ Հայաստանը տարին ամփոփելու է 4 % տնտեսական անկումով, այնինչ իշխանությունները ցույց են տալու 4 % աճ: Թոշակները, աշխատավարձերը «մի կերպ» վճարվել են, բայց քանի որ սղաճը եղել է 4 % ավել, անգամ 4 %-ի ինդեքսացիա չի արվել: Բագրատյանի կարծիքով՝ «ֆռացրել են», քանի որ գնաճն, ըստ բյուջեի, պետք է լիներ 4 %, իրականում 7.9 % է:

Բագրատյանի խոսքերով՝ քանի որ աղքատությունը հասել է 35 %-ի, ապա «աղքատների գնաճը» 12.5 % է: Նրա ասելով՝ գոյություն ունի աղքատների, հարուստների, միջին խավի գնաճ:

Նախկին վարչապետը չի հիշում որևէ արդյունավետ քայլ, որ ներկա իշխանություններն արած լինեն:

«Այս տարի դեռ չեն ընդունել, ուզում են ընդունել, դա մեր առաջարկն է, որ հանքերը վաճառեն: Եթե հանքերը վաճառեին , մենք չէինք տեսնի՝ ոնց են իրանց պահում որոշ մարզպետներ: Պետք է հանքարդյունաբերությունը հանել ՀՆԱ-ից: Եթե սենց գնա, 10 տարուց այլևս հանք չի լինի, որովհետև արդեն պղինձ չունենք Ղարաբաղում, ամբողջ պղինձը հանեցին Ալավերդուց: Մինչդեռ համարվում էր, որ 100 տարվա պղինձ կա», - հայտարարեց Հ. Բագրատյանը:

Բագրատյանը դրական համարեց, որ դադարեցվել է Թռչկան ջրվեժի մոտ նախատեսված հէկի կառուցումը: Նրա կարծիքով՝ պետությունը խուսափում է հէկերից և թույլ չի տալիս հիդրոկայան կառուցել: Այնուհետև Բագրատյանը խոսեց Շաքեի ջրվեժը տեսնելու համար 3000 դրամ վճարելու մասին: Իսկ որպես հէկի կառուցման հարմար վայր նա առաջարկում է Շամշադինի Այգեպար և Արծվաբերդ գյուղերի հիդրոկայանների տարածքները: 

Մեկնաբանություններ (1)

նելսն
Հանքերը չպետքէ վաճառել ,այլ ազգայնացնել և շահագործել ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ և ստացված եկամուտներից 10-20 տկոս գումարներ հատկացնել ընդերքի երկրաբանական ուսումնասիրւթյան և երկրաբանական գիտությունների զառգացման նպատակով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter