HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետին ներկայացվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին վերաբերող հարցեր: 

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վարչապետին զեկուցել է աշխատանքների կատարման ընթացքի մասին, ներկայացրել տեղում իրականացվող միջոցառումները: 

Վարչապետ Կարեն Կարապետյանն, ընդգծելով ծրագրի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման համար, հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել Ազատ տնտեսական գոտու կառուցման գործընթացը և բոլոր միջոցառումներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter