HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էյ Թի Փի»-ի ուղերձը Մոնսանտոի կապակցությամբ․ զե՛րծ պահենք Հայաստանը ԳՄՕ-ներից

Ի պատասխան ԱՄՆ-ի դեսպանատան կողմից վերջերս Մոնսանտո ընկերությունը Երևանում ներկայացնելու վերաբերյալ շրջանառվող լուրերի՝ «Էյ Թի Փի» –ի հիմնադիր տնօրեն և «Farm Aid» շահույթ չհետապնդող ընկերության նախագահ Կարոլին Մուգարը կոչ է անում ուղղորդվել հետևյալ նախազգուշական սկզբունքով․ «Երբ որևէ գործողություն կամ իրադարձություն վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա, ապա անհապաղ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, նույնիսկ եթե դրանց պատճառահետևանքային կապը գիտականորեն լիովին չի ապացուցվել»։ Այս սկզբունքը առաջին անգամ հաստատվել է 1982թ․-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից։ Վերջինս Եվրամիության կողմից ընդունված օպտիմալ որոշումներից է, որը լիազորում է գիտության, նորարարության, հանրային քաղաքականության ոլորտներին արգելք դնելու ԳՄՕ պարունակով սերմերի արտադրության վրա։

Ագրոբիզնեսի ոլորտի այս նորությունները առիթ են ստեղծում մարդկանց համար քննարկել Հայաստանի ապագայի, սննդի արտադրության և գյուղատնտեսության հետ կապված խնդիրները։ Ու՞մ է ձեռնտու այս ընկերության մուտք գործումը Հայաստան։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԳՄՕ-ի արտադրությունը շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության վրա։ Ստորև նշված են ռիսկերից և նկատառումներից մի քանիսը․

    • Մոնսանտոյի կողմից արտադրվող ԳՄՕ պարունակող սերմերը վտանգում են կենսաբազմազանությանը, տեղական և օրգանիկ մշակաբույսերին, քանի որ խոշոր կորպորատիվների կողմից նման սերմերի մեծաքանակ արտադրությունը սպառնում է ոչնչացնել զանգվածային օգտագործման մշակաբույսերը, խոչընդոտում գենետիկական հետազոտությունների անցկացման, սերմերի խնայողության և ֆերմերների կողմից նոր սորտեր ստանալու գործընթացին
    • Այս ընկերության կողմից արտադրվող թունաքիմիկատների կիրառման արդյունքում առաջացել են գերդիմացկուն մոլախոտեր և վնասատուներ, որոնց ոչնչացման համար օգտագործվում են էլ ավելի թունավոր նյութեր
    • Մոնսանտոյի նման գերհսկա ընկերությունների պատճառով բազմաթիվ ֆերմերներ դուրս են մղվել գյուղատնտեսության ոլորտից և նույնիսկ իրենց հողերից` սերմերի վերահսկողության, պարտադիր կիրառվելիք քիմիկատների արտադրության մենաշնորհային բիզնեսի և ԳՄՕ պարունակող սերմերի ու թունաքիմիկատների տարածումը կանխել չկարողանալու պատճառով։ Հարկ է նշել, որ նման մշակաբույսեր օգտագործելու դեպքում նույնիսկ բարձր բերքատվություն ու եկամտաբերություն չի երաշխավորվում։
    • Սպառողները միտված են պահանջել սննդի որակի թափանցիկություն, և այն ապրանքանիշերը, որոնք պարունակում են ԳՄՕ-ներ, փաթեթավորման վրա պետք է անպայման մակնշվի դրանց առկայությունը։ ԱՄՆ-ում սննդամթերքի արտադրության մեջ կիրառվող գլիֆոսատ թունաքիմիկատի մասին այժմ գիտեն շատերը։ Հայաստանը գյուղատնտեսության ոլորտում ԳՄՕ-ից զերծ գյուղմթերքներ արտադրելու իր ունեցած ավանդույթները պահպանելու դեպքում միջազգային շուկաներում կարող է ներկայանալ ավելի ընդլայնված մասշատաբներով և ծավալներով։
    • ԳՄՕ տեխնոլոգիաների երկարաժամկետ կիրառման անվտանգության մասին դեռևս հստակ տվյալներ չկան։Հետևաբար, նախազգուշական սկզբունքների շրջանակը այն հիմնասյունն է, որով առաջնորդվելով Հայաստանը կարող է որոշել գյուղատնտեսության հետագա զարգացման իրեն հարմար ուղղությունները։

Այս խնդիրը կրկին անդրադառնում է Հայաստանի շրջակա միջավայրի արժեվորման կարևորությանը։ Ամբողջ աշխարում Մոնսանտոյի և ԳՄՕ-ների հետ կապված խնդիրն այն է, որ դրանք բացասաբար են ազդում ինչպես հողի, ջրի, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտի շահութաբերության մակարդակի վրա։

Ձեր աջակցությամբ «Էյ Թի Փի»-ն Հայաստանի հեռավոր գյուղերում իրականացնում է երկարաժամկետ ծրագրեր՝ տեղի բնակչությանը օգնելու նպատակով։ Սա է մեր հիմնական առաքելությունը։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը կդառնա առողջ շրջակա միջավայր և ամուր տնտեսական ենթակառուցվածքներ ունեցող հզոր երկիր։

Եկե՛ք Հայաստանն ուղղորդենք առաջադեմ հայացքներով․ Հայաստանն ունի ուրույն պատմություն և կերպար, որը կարող է օգնել նրան մնալ ԳՄՕ-ներից զերծ երկիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter