HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կանադա

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգներից մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում անցկացվող ՄԱԿ խաղաղարարության նախարարական համաժողովին։ Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը:

Այս ձևաչափով անցկացվող համաժողովը խաղաղարարությանը նվիրված խոշորագույն հավաքն է, որին մասնակցում է շուրջ 80 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ։

Մինչ համաժողովի բացման արարողությանը մասնակցելը, հայկական պատվիրակությունը Վանկուվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter