HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ապրիլի 30-ից դադարեցվել են «Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում:

Արմեն Աշոտյանի փետրվարի 22-ի հրամանով Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն: Իսկ կրթության պետական տեսչությունը փետրվարի 28-ից մինչև մարտի 7-ը դպրոցում իրականացրել էր թեմատիկ ստուգում, որի արդյունքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար նախարարի մարտի 25-ի հրամանով դպրոցի տնօրենին հայտարարվել էր «նկատողություն»:

ԿԳՆ-ն հայտնում է, որ տնօրենի լիազարությունները դադարեցնելու հրամանի համար հիմք է եղել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը, 121-րդ հոդվածի 1-ին մասը, 123-րդ հոդվածը:

Հիշեցնենք, որ «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է Էջմիածնի թիվ 2 դպրոցում ստեղծված իրավիճակին:

Մեկնաբանություններ (2)

Գագիկ
Կարծես թե մեր երկրում արդարությունը չի մահացել, իսկ դա արդեն մխիթարող է: Մարզում շատ են նմանօրինակ տնօրենները /օրինակ Հասմիկ Գասպարյանը.../: Կա մի բայց. պետք է սկսել ղեկավարներից, այսինքն կրթության վարչության պետերից, մարզպետներից և այլն: Հենց նույն մարզի մարզպետի աշխատել-չաշխատելու հարցը պետք է լրջագույնս քննարկվի, որովհետև բազմաթիվ են նրա կողմից իրականացվող կամ նրա բարձր հովանու ներքո կատարվող անօրինականությունները մարզում: Տնօրենները նշանակվում են /այո, հենց նշանակվում են, որովհետև որոշակի գումարի դիմաց նրանք ստանում են հնարավորություն մասնակցելու և հաղթելու տնօրենների ընտրություններին: Ամեն դեպքում լավ սկիզբ է, հուսանք կշարունակվի: Իհարկե շնորհակալություն Ձեր խմբագրությանը, նաև 168 ժամ թերթի խմբագրությանը, որովհետև Ձեր համատեղ ջանքերի շնորհիվ նման արդյունք արձանագրվեց: Մաղթում եմ Ձեզ նորանոր բացահայտումներ դրական ելքերով:
Aram
Revelation and....transparency. Another Hetq achievement

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter