HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Զարգացած են համարվում այն երկրները, որոնք ոչ թե ապրանք, այլ գիտելիք են արտադրում»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց և հանդես եկել դասախոսությամբ: Նա դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Ազգային ժողովի ընդունած կառավարության ծրագիրը:

«Մեր հիմնարար սկզբունքն այն է, որ ժամանակակից աշխարհում պետք է կառուցել գիտելիքի վրա հիմնված տնտեսություն: Զարգացած են համարվում այն երկրները, որոնք ոչ թե ապրանք, այլ գիտելիք են արտադրում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ նշված հիմքերի վրա հենվելով՝ կառավարությունը ձգտում է ապահովել տնտեսական աճ:

Տիգրան Սարգսյանը պատասխանել է նաև դպրոցի ունկնդիրների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը, էներգետիկային, տարածքային համաչափ զարգացմանը, արտահանմանը և այլն:

Մեկնաբանություններ (3)

gayane
Դե ինչ ասես վարչապետին, որ գիտելիքի ձեռքբերումը համարում է արտադրություն.... հետո հետևում է արտահանումը... բայց ամենալավ այն կլինի, եթե արտահանեն վարչապետին ու նրա հետ համակարծիք մի քանի ապրանքներ ու երկիրը կընկնի հունի մեջ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Զարգացած երկրները արտադրում են ԵՎ ապրանք, ԵՎ գիտելիք:
Գևորգ
Գիտելիք (այն էլ որակյալ ու մրցունակ)արտադրելու համար դատավորների և պատգամավորների չափազանց բարձր աշխատավարձերը պետք է տրամադրել ուսուցիչներին և դասախոսներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter