HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացեք ձեր աչքերը

Հազարավոր հայաստանցիների անունից մենք մեր բողոքի ձայն ենք բարձրացնում ըննդեմ անարդարության և անօրինականության, որը Հայաստանի կառավարության համար դարձել է կայուն գործելաոճ, որն իր որոշումներով օրինականացնում է ապօրինությունը, ունեզրկում եւ արտագաղթի է մղում իր քաղաքացիներին:

Մի երկրում, որի բնակչության 36 տոկոսը պաշտոնական տվյալներով ապրում է աղքատության մեջ, յուրաքանչյուր չորրորդ երեխան կարիքավոր է, հարյուրավոր երեխաներ ծանր սոցիալական վիճակի պատճառով դպրոց չեն հաճախում, զանգվածաբար դատարկվում են սահմանամերձ գյուղերը` կառավարությունը չի զլանում պետական գերակա շահ անվան տակ մարդկանց վտարել իրենց տներից` դատարկելով պետության արտաքին սահմանները հանուն մասնավոր կազմակերպության բիզնես շահերի:

Մեզ պատկանող բնական պաշարների շահագործումից ստացված գումարները պետական բյուջե մտնելու փոխարեն զարտուղի ճանապարհներով Հայաստանից ուղղվում են օֆշորային գոտիներ եւ այնտեղից կրկին վերադառնում Հայաստան, իբրեւ թե ներդրումների տեսքով: Միջազգային ֆինանսական կառույցները, սերտաճելով տեղի օլիգարխիկ կապիտալի հետ եւ թաքնվելով կուսության քողի տակ` Հայասատանում բառացիորեն թալան են իրականացնում` ոչնչացնելով ոչ միայն բնական ռեսուրսները, այլև մեր հոգևոր աշխարհն ու մշակույթը: Ինչպես այդ ֆինանսական կազմակերպությունները, այնպես էլ նրանց հանցավոր կապիտալը շրջանառող տեղական սպասարկուները բոլորին քաջ հայտնի են, թեեւ մեր իրականության մեջ նրանք դեռեւս ապրում են անպատժելիության պատրանքի մեջ:

Բայց դուք` զարգացած պետություններ, դուք, որ պարծենում եք ժողովրդավարական ավադույթներով, դուք, որ ուշի ուշով հետամուտ եք ձեր պետություններում մարդու իրավունքներին եւ ազատություններին, գիտե՞ք արդյոք, որ  մարդկանց թշվառության, արյան եւ արցունքի լիիրավ պատասխանատուներն եք: Հիշեք` քաղցած երեխաների դժբախտության վրա է կառուցվում ձեր երկրի երեխաների բարեկեցությունը:

Ձեր երկրների բնակչությունը տեղյա՞կ է արդյոք այս դաժան ճշմարտության մասին: Դուք, Գերմանիայի Դաշնության պետական այրեր, տեղեկացրե՞լ եք ձեր քաղաքացիներին, որ Հայաստանից Գերմանիա ուղարկվող մոլիբդենը հարյուրավոր երեխաների ծանր հիվանդության պատճառ է դարձել: Հիմա էլ այդ երեխաներն անօթևան են դառնալու: Ու՞ր է ձեր բարոյական պատասխանատվությունը:

Միջազգային կազմակերպությունների, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ այլ ֆինանսական կառույցների տված միլիոնավոր դոլարները իրականում թմրադեղի պես ներարկվում են այս համակարգի մեռնող, գարշահոտ մարմնի մեջ: Չգիտե՞ք, թե՞ ձեւացնում եք` իբր չգիտեք, որ ձեր ներդրումներով խթանում եք ոչ թե ձեր դավանած  արժեքային համակարգի կայացմանը, Հայաստանում մարդու իրավունքների հաստատմանը կամ մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը, այլ սնուցում եք կոռումպացված համակարգին, նպաստում եք սոցիալական բեւեռացման աճին, հասարակության լիակատար ու վերջնական բարոյալքմանը: Այս ամենը մի օր ձեզ էլ է հասնելու:

Մենք այս ֆինանսական համակարգերին չենք վստահում: Մենք դիմում ենք աշխարհի բոլոր այն մարդկանց, ում համար մարդու իրավունքները և ազատություները արժեք են` պահանջեք ձեր կառավարություններից պատասխանատվություն այլ ժողովրդների հանդեպ, ձեր վճարած հարկերի հաշվին մի ֆինանսավորեք մարդկանց թշվառության մատնելու, նրանց ունեզրկելու անմարդկային գործընթացը` դա ռասիզմի մի նոր, ինքնատիպ դրսեւորում է: Մի համաձայնվեք ապրել երեխաների ցավի հաշվին:

Հայաստանի բնությունն անկրկնելի է` զբաղեցնելով Կովկասի էկոտարածաշրջանի ընդամենը 6.7 տոկոսը` Հայաստանում է կենտրոնացված Կովկասի ամբողջ բուսական բազմազանության շուրջ 60 տոկոսը (Կովկասում աճող մոտ 6000 բուսատեսակներից 3500-ը աճում են մեր երկրում): Եկեք միասին արգելենք ոչնչացնել կենսական ռեսուրսները` անտառը, ջուրը, մթնոլորտը: Այս հրաշք երկրում հանքարդյունաբերությունը չի կարող լինել տնտեսության գերակա ճյուղ:

Երկիր մոլորակն այնքան փոքր է ու զգայուն, որ մենք բոլորս անտեսանելի թելերով կապված ենք միմյանց: Եկեք թույլ չտանք, որ համաշխարհային գիշատիչ կապիտալը եւ մի խումբ անբարոյական մարդուկների զոմբիացված ագահությունը վերջնականապես իմաստազրկի մարդու գոյությունը: Սա միայն Հայաստանի խնդիրը չէ:

Մարդիկ.... ԲԱՑԵՔ ՁԵՐ ԱՉՔԵՐԸ 

Բնապահպաններ

Մեկնաբանություններ (4)

SA
Yeh I know the government is crazy I mean our motherland is being taken by the president and oligarchs including the prime minister who all feed us nonsense while some members of the diaspora believe we should be respectful are county is going to collapse if we don't take stand on computer can u guys make groups and maybe start a protest about this I know there have been some already however te government has too know that we have had enough. Khent en. We are hosting a lecture about human rights and freedom in Armenia I would appreciate it if you enabled me about ur input and any other issues we have to adress in Armenia I would appreciate it. I can read Armenian and English so thank you
Karen
http://www.youtube.com/watch?v=CCgeCczLbPQ&feature=relmfu
KKK
De da unikal volort e! BN naxararutiuny miak naxararutiunn er vor tarva verjum 2 angam tarva ampopich niut herardzaqec:))))))) De iranq nuin bany pastoren sirum en 2 angam anel:))))) Tesnes inchumn er patchary? Naxarary asac vor na der pashtonavaelu e, erevi de bolorin el petutian talany dzerq e talis!!! Chnayac avelin qan vstah em vor aydpes asac vor varvox navi vraic chpaxchen :DD
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանը ուղիղ ճանապարհով գնում է դեպի...ԱՆԴՈՒՆԴ: Այս պահին նույնիսկ Ղարաբաղն ու Եղեռնի ճանաչումն էլ արդեն կարևոր ՉԷ: ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ հարց է էլի,կրկին ու նորից:........................ ՕԼԻԳԱՐԽԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ համակարգը ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐՈՎ ՍՊԱՆՈՒՄ է Հայաստանը: Ոնց որ մեծ ու թունավոր սարդի ոստայնում գոհը ԴԵՌ թպրտում է.ԿԱՄ սարդին պիտի սպանես, կամ սարդոստայնի թելերը պիտի կտրես :...................... 'OCCUPY ARMENIA' շարժում? ՀԳ. ՀՀԿ-ական 11-րդ ՀԱՆՔԱՅԻՆ սև բանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter