HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչ կկորցնեք, եթե կուտակային կենսաթոշակային համակարգին չեք միանում կամավոր»

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը հաղորդագրություն է հրապարակել, որը նույնությամբ ներկայացնում ենք․

«Եթե ծնվել եք 1964-1974թթ., ապա կուտակային բաղադրիչին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանալու դեպքում Դուք նույնպես, համակարգի պարտադիր մասնակիցների նման, կստանաք պետության կողմից համաֆինանսավորում: 2018 թ. հուլիսի 1-ից հետո այս արտոնությունը չի գործի, և համակարգին կամավոր միանալու դիմում ներկայացնելու պարագայում կուտակային հատկացումներ կկատարի միայն անձը իր աշխատավարձից:

1964-1974թթ. ծնված անձինք, այսպիսով, խիստ շահեկան իրավիճակում են. նրանք կարող են կենսաթոշակ ստանալ միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական և կուտակային: Ընդ որում` պետական բաշխողական կենսաթոշակը նրանց համար հաշվարկվելու է աշխատանքային ստաժի բոլոր տարիների համար` ի տարբերություն կուտակային համակարգի պարտադիր մասնակիցների, ում ապագա պետական կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն մինչև 2014 թվականը ունեցած աշխատանքային ստաժի տարիները:

Այս արտոնությունից, սակայն, քաղաքացիները կօգտվեն, եթե կուտակային բաղադրիչին կամավոր միանալու դիմում ներկայացնեն նախքան այս տարվա հուլիսի 1-ը. այդ ժամկետից հետո միանալու դեպքում նրանք կկորցնեն պետության կողմից կուտակային հատկացումները և այդ գումարների կառավարման արդյունքում ստացվող եկամուտները:

Ինչ կունենաք և ինչ չեք ունենա. մանրամասն ներկայացված է հոլովակում»։